Aghassi Sargsyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Աղասի Սարգսյան
Աղասի Զալիբեկի Սարգսյան (փետրվարի 11, 1938, Արագած), տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986)։
Կրթություն
1955 թ-ին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1961 թ-ին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության բաժինը, 1967 թ-ին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի տնտեսագիտության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։ 1994 թ-ին վերապատրաստվել է Լիոնի առևտրաարդյունաբերական պալատում, 1999-2000 թթ-ին՝ Ֆրանսիայի Փարիզ-12 համալսարանում, 2000 թ-ին՝ Լոնդոնի հաշվապահական քոլեջում։
Գործունեությունը
1961-1964 թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ավագ մեթոդիստ, 1967-1972 թթ-ին՝ նույն ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դասախոս, 1972-1975 թթ-ին նույն ամբիոնի դոցենտ։ 1975 թ-ին մրցույթով աշխատանքի է անցել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1975-1981 թթ-ին եղել է տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1981-1986 թթ-ին՝ հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դոցենտ, 1986-1994 թթ-ին՝ հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1994-2007 թթ-ին՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1967 թ-ին Նովոսիբիրսկի պետական համալսարանում պաշտպանել է "Ոռոգման ջրանցքների վերակառուցման արդյունավետությունը" թեկնածուական ատենախոսությունը, 1985 թ-ին՝ "Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի արտադրական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը" դոկտորական ատենախոսությունը։
Պարգևներ
- ՀՀ Անանիա Շիրակացի մեդալ (13.11.2000 թ.)։
Հրատարակած աշխատություններ
- Ոռոգման համակարգերի տնտեսական արդյունավետության հաշվարկը գծային ծրագրման մեթոդներով։ Մենագրություն։ Երևան, 1972 թ.,
- Ոռոգման համակարգերի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ Մենագրություն։ Երևան, 1983 թ.,
- Հաշվապահական հաշվառում. ուսումնական ձեռնարկ (համահեղինակ),
- Աուդիտ, ուսումնական ձեռնարկ,
- Ֆինանսական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ),
- Կառավարչական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ)։