Adde Bagratuni
Quick Facts
Biography
Ադդե Բագրատունի (սուրբ Ադդե Հայրապետ), (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, I դարի տոնելի քրիստոնյա նահատակ)։ Ըստ ասորական և հայկական աղբյուրների՝ Աբգար Ե թագավորի համար խույր (թագ) գործող վարպետ՝ կերպասագործ։ Ըստ ավանդության, Բագրատունիների իշխանական տոհմից։ Երբ Թադեոս առաքյալն այցելել է Եդեսիա (Ուրֆա), անձամբ աշակերտել է առաքյալին, որն իր փոխարեն հոգևոր առաջնորդ՝ Եդեսիայի եպիսկոպոս է ձեռնադրել նրան։ Աբգար թագավորի մահից հետո նրա որդին՝ Անանունը, «... հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց»։ Անանունը մարդ է ուղարկում Ադդեի մոտ, որ նա «իրեն համար բեհեզից խույր կարե ոսկե բանվածքով, ինչպես անում էր իր հոր համար»։ Ադդեն պատասխանում է. «Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի Աստծուն» (նույն տեղում), ինչի համար էլ թագավորի զինվորը սրով կտրում է Ադդեի սրունքները, և նա մահանում է։ Հայ Առաքելական եկեղեցին Ադդեի հիշատակը սկզբնապես տոնել է Աբգար թագավորի հետ։ Հետագայում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը բաժանել է այս տոները. ներկայումս Ադդեի հիշատակը տոնվում է Հիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը (Հիսնակը Աստվածահայտնությանը նախորդող հիսուն օրերի տոնն է)։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Լաբուբնայ կամ Ղեբուբնայ, «Եդեսացւոյ թուղթ Աբգարու և քարոզութիւն սրբոյն Թադէի», Երուսաղեմ, 1868։