Abraham Mesropyan
Quick Facts
Biography
Աբրահամ Հայրապետի Մեսրոպյան (1913, Վարդենիկ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1964): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Աբրահամ Մեսրոպյանը ծնվել է 1913 թվականի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ազիզբեկովի շրջանի Հերհերի դպրոցում զբաղվել է ուսուցչական աշխատանքով։ Կարմրաշենի դպրոցում եղել է ուսումնական մասի վարիչ, Գնդևազում՝ տնօրեն։ Աշխատելուն զուգընթաց սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի լեզվագրական ֆակուլտետում։
1941 թվականին Աբրահամը զորակոչվել է բանակ, ծառայությունն անցել է 792-րդ հրաձգային գնդում։ 1942 թվականի հունվարին մասնակցել է գերմանաֆաշիստական զորքերի դեմ Ղիրմի թերակղզում մղված մարտերին։ Կերչ քաղաքի մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել է զորամաս, շարունակել ծառայությունը մինչև պատերազմի ավարտը։
1945 թվականին՝ բանակից զորացրվելուց հետո, շարունակել է մանկավարժական գործունեությունը։ 1964 թվականին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի Մերձավանի միջնակարգ դպրոցում։ Մեսրոպյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և ուրիշ մեդալներով։
Պարգևներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
Երկեր
- Զուլալ աղբյուր։ Բանաստեղծություններ։ Երևան, Խորհրդային գրող, 1990։
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ Մեսրոպյան Աբրահամ Հայրապետի (1990)։ Զուլալ աղբյուր։ Բանաստեղծություններ (հայերեն)։ Խորհրդային գրող։ ISBN 978-5-550-00703-7 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)