peoplepill id: aba-gnuni
AG
Armenia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Places
Gender
Male
Religion(s):
The details (from wikipedia)

Biography

Աբա Գնունի (3-րդ դար - 4-րդ դար), հայ նախարար Գնունիների նախարարական տոհմից: Ըստ Փավստոս Բուզանդի 341 թվականին Աբա Գնունին մի խումբ նախարարների հետ ուղեկցել է Հուսիկ Ա Պարթևին Կեսարիա՝ կաթողիկոս ձեռնադրվելու համար:

Տիրան Բ-ի գումարած ժողովը

Մեծ Հայքի արքա Խոսրով Կոտակի մահից հետո նրան հաջորդում է որդին՝ Տիրան Բ-ն (338-350): Իսկ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական գահին Վրթանես Ա-ին հաջորդում է որդին՝ երիտասարդ Հուսիկ Ա Պարթևը: Տիրան թագավորը սովորության համաձայն, Հուսիկ Պարթևի հետ գումարում է ժողով, մեծ նախարարների մասնակցությամբ: Գումարված ժողովին մասնակցում են՝ մեծ հազարապետ Վաղարշ Անձտեցին, որը Մեծ Հայքի հազարապետության տոհմից էր (այդ ժամանակներում հազարապետները նշանակվում էին Անձտեացիների տոհմից) ու Անձիտի իշխանն էր, Մեծ Ծոփքի Զարեհ Ծոփացի իշխանը, Շահունյաց Ծոփքի Վարազ Շահունի իշխանը, Հաշտենից գավառի իշխան Գնիթ Կամինականը, Վանանդ գավառի իշխան Որոթ Վանանդեցին, Անձևացյաց տոհմի իշխան Շահեն Անձևացին, Գողթնի իշխան Ատամը, Կողբափորի իշխան Մանավազը, Ձորափորի իշխան Գորութը, Խորխոռունյաց տոհմից մախազության տան իշխան Մանասպը, Սահառունյաց տոհմի իշխան Տիրոցը և Գնունյաց իշխան Աբան:

Ծանոթագրություններ

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 1
  2. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 461-462
  3. «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդը Տիրան թագավորի գահակալության մասին, դպր. Գ, գլ. ԺԲ
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Aba Gnuni is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Aba Gnuni
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes