A. M. Kirakosyan
Quick Facts
Biography
Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյան (օգոստոսի 18, 1918(1918-08-18), Այգաբաց, Հայաստան - հունվարի 9, 2007(2007-01-09), Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Սովորել է Հայկական մանկավարժական ինստիտուտում, ավարտել Խարկովի Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ուսումնարանը (1942) և ՀԿԿ ԿԿ-ին կից կուսակցական դպրոցը (1948)։
Մասնակցել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին։
Գործունեությունը
Եղել է Անիի շրջխորհրդի նախագահ (1948-1950), ՀԿԿ Ղուկասյանի (1952-1957) և Հոկտեմբերյանի (1958-1961) շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ ԿԿ կուսօրգանների, ապա գյուղատնտեսական բաժինների վարիչ (1961-1965), ՀԽՍՀ կաթի և մսի արդյունաբերության նախարար (1965-1970)։ 1970 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1977 թվականից՝ առաջին տեղակալ։
Կիրակոսյանը ԽՍՀՄ 10-րդ գումարման Գերագույն խորհրդի, ՀԽՍՀ 3-4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր էր, 1953 թվականից՝ ՀԿԿ ԿԿ անդամ։
Պարգևներ
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 451)։ |