peoplepill id: a-e-sargsyan
AES
Romania
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

A.K.A.
Artem Eghishei
Places
Gender
Male
Place of birth
Galați, Romania
Age
82 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտեմ Սարգսյան (այլ կիրառումներ)

Արտեմ Եղիշեի Սարգսյան (1942, օգոստոսի 28, Կիրովաբադ), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հաղորդավար:

Կենսագրություն

Արտեմ Սարգսյանը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 28-ին Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից բանասիրական գիտությունների դոկտոր է, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1986 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։ Նրա լեզվաբանական աշխատությունները նվիրված են գրաբարի կառուցվածքային նկարագրությանը՝ ժամանակակից ճշգրիտ մեթոդների կիրառմամբ, արևմտահայերենի կառուցվածքային նկարագրությանը՝ հնչյունաբանություն, բառապաշար, քերականություն, արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քննությանը, լեզվաբանական աշխարհագրության և հանրալեզվաբանության հիմնախնդիրներին։ Դասավանդել է Հայաստանի մի շարք բուհերում և Սփյուռքի կրթօջախներում։ 1972-1982 թվականներին դասավանդել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, իսկ 1992-1996 թվականներին՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում՝ միևնույն ժամանակ լինելով կրթական հաստատության տեսուչը։ 1978 թվականից Առաջին ալիքի, ապա՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հիմնել և վարել է «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը։ 1998 թվականից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավարն է։ Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը։

Պարգևներ

  • ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ, 2002
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2011
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
A. E. Sargsyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
A. E. Sargsyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes