Zhorzhik Gasparyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
BirthBayandur, Shirak Province, Armenia
Education
Armenian State Pedagogical University
Awards
Order of the Patriotic War 2nd class 
Order of the Red Star 
The details

Biography

Ժորժիկ Գարեգինի Գասպարյան (, Բայանդուր), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն

Ժորժիկ Գասպարյանը ծնվել է Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղում։ Երբ սկսվել է համաշխարհային պատերազմը, Ժորժիկը Լենինականի մանկավարժական ուսումնարանի 2-րդ կուրսի ուանող էր։ 1942 թվականին ավարտել է ուսումնարանը, աշխատանքի անցել Արագածի շրջանում, մի քանի օր անց զորակոչվել է։

1943 թվականի հունվարի սկզբներին Գասպարյանի զորամասը՝ 151-րդ տանկային բրիգադը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականի հունվարի 23-ին Ժորժիկի բրիգադը Կրիմսկայա ավանի մոտ (Կրասնոդարի երկրամաս) էր, որտեղ մարտերից մեկում վիրավորվել է, չորս անմիս Բաքվում ապաքինվելուց հետո սովորել է մեխանիկ-վարորդների դասընթացներում, որից հետո ուղարկվել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, մասնակցել Սևաստոպոլի ազատագրման մարտերին, կռվել՝ 2-րդ Բելառուսական ռազմաճակատում։ Թշնամու կրակակետը ոչնչացնելու և մարտական առաջադրանքը կատարելու համար Ժորժիկը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Գասպարյանի տանկային դասակը մինչև Բեռլին քաղաքի գրավումը մարտեր է մղել Շվերին քաղաքի համար։ Խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Բեռլինը գրավելուց հոտո նրա զորամասը դուրս է եկել Էլբայի ափ։

1947 թվականին Գասպարյանը զորացրվել է բանակից։ Տնօրեն է աշխատել հայրենի Բայանդուր գյուղի դպրոցում։ 1952 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 17 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.