Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian musician, composer | |||||||||
Places | Armenia | |||||||||
is | Musician Composer | |||||||||
Work field | Music | |||||||||
Gender |
| |||||||||
Birth | 7 January 1952, Yerevan, Armenia | |||||||||
Age | 73 years | |||||||||
Star sign | Capricorn | |||||||||
Education |
| |||||||||
Employers |
|
Biography
Յուրի Նորայրի Գալստյան (հունվարի 7, 1952(1952-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Կենսագրություն
Յուրի Գալստյանը ծնվել է Երևանում, 1952 թվականի հունվարի 7-ին։ Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի (1966, դասատու՝ Գագիկ Հովունց), Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի (1970, դասատու՝ Կ. Մալխասյան) և կոմպոզիցիայի (դասատու՝ Ստեփան Ջրբաշյան), Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (1976, Կ. Մալխասյանի դասարան), կոմպոզիցիայի (1982, Ղազարոս Սարյանի դասարան), դիրիժորության (1998, Էմին Խաչատրյանի դասարան) բաժինները։ 1976-1980 թվականին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, 1980-1981 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, 1982 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1988-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության ժամանակակից երաժշտության նվագախմբի գեղարվեստական ղեկավար։
Յուրի Գալստյանը գրել է պիեսներ, սոնատներ՝ դաշնամուրի (1967), գալարափողի և դաշնամուրի (1978), կվինտետներ՝ շեփորի, կլառնետի, գալարափողի, դաշնամուրի և հարվածային գործիքների (1976), շվիի և լարային քառյակի (1980), կոնցերտներ՝ կամերերային նվագախմբի (1981, 2008), ժողովրդական գործիքների (1984, 2014), «Մտորումներ» (2001)՝ կամերերային երգչախմբի, «էսքիզներ» (2003)՝ խառը երգչախմբի, «Խաղեր» (2007)՝ ժողովրդական գործիքների, «Երգ» (2012)՝ ֆլեյտայի և դաշնամուրի, «Երկխոսություն» (2013)՝ 2 կլառնետի համար, «Պատանեկան ալբոմ» (1967), «Սիմֆոնիկ պոեմ» (1968), փողային կվարտետ (1968), «Սիմֆոնիկ պատկեր» (1977), «Դիլիջանյան էսքիզներ» (2010), դաշնամուրային պրելյուդների շարք (1981–84, 2 տետր), թատերական երաժշտություն։
1981, 1983 թվականներին եղել է երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթ-փառատոնի դափնեկիր, 1983 թվականին՝ մանկական երգի հանրապետական մրցույթի 3-րդ մրցանակակիր, 1987 թվականին՝ Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակին նվիրված մրցույթի հատուկ մրցանակակիր։