Yegishe Movsisian
Armenian chemist
Եղիշե Մովսիսյան (դեկտեմբերի 31, 1899), հայ խորհրդային ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1961), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)։
Մելիստ Մովսեսյանի հայրը:
1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1930 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոքիմիայի ամբիոնում, 1937—1973 թվականներին՝ վարիչ։ 1970 թվականից միաժամանակ ղեկավարել է բույսերի սննդառության դիագնոստիկայի պրոբլեմային լաբորատորիան։
Գիտական աշխատանքները նվիրված են ՀԽՍՀ հողերի պարարտացման և ագրոքիմիական հետազոտությունների հարցերին։ Նրա ղեկավարությամբ մշակվել են հողի, բույսի և պարարտանյութերի ագրոքիմիական բնութագրման և հումուսի որոշման նոր մեթոդներ։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 43)։ |