Vram Kostanyan

The basics

Quick Facts

PlacesRussia
wasPolitician Statesperson Economist
Work fieldFinance Politics
Gender
Male
Birth14 December 1898, Vagharshapat, Armavir Region, Armenia
Death23 November 1941 (aged 42 years)
Star signSagittarius
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
Gevorkian Theological SeminaryVagharshapat, Armavir Region, Armenia(—1916)
Moscow State UniversityRamenki District, Western Administrative Okrug, Russia
Employers
Yerevan State UniversityYerevan, Armenia
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)

Վռամ Քրիստափորի Կոստանյան (դեկտեմբերի 14 (26), 1898, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1941(1941-11-23)), հայ տնտեսագետ, պրոֆեսոր (1935), ԵՊՀ ռեկտոր (1935 թ. հուլիսից մինչև 1937 թ. հունվարը)։

Կենսագրություն

Վռամ Կոստանյանը ծնվել է Վաղարշապատում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսական իրավունքի ֆակուլտետում և ԽՍՀՄ պետպլանի առընթեր ասպիրանտուրայում։ 1920 թվականին դարձել է կոմկուսի անդամ։ Մայիսյան ապստամբության օրերին բանտարկվել է։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղել է Էջմիածնի գավառային հեղափոխական կոմիտեի անդամ ու հեղկոմի քարտուղար, այնուհետև՝ Էջմիածնի բանգյուղտեսչության վարիչ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել որպես Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, ապա՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու ֆինանսական վերահսկողության պետ։ 1927 թվականին Մոսկվայում եղել է ԽՍՀՄ Ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու։

ԵՊՀ-ում Կոստանյանը սկսել է աշխատել 1928 թվականից. սկզբում դասավանդել է ֆինանսական, ապա՝ տնտեսական քաղաքականության դասընթացներ, այնուհետև եղել է տնտեսական քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հայկական մանկավարժական և կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտներում։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց եղել է Հայաստանի կենտգործկոմի և Երևանի քաղխորհրդի անդամ, ժողկոմխորհի անդամ և ֆինանսական հարցերի գծով խորհրդատու, լուսժողկոմատի կոլեգիայի անդամ և գիտության բաժանմունքի վարիչ և այլն։

1935 թվականի հուլիսից մինչև 1937 թվականի հունվարը եղել է ԵՊՀ ռեկտոր։

Հեղինակ է 16 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են տնտեսական քաղաքականության ու սոցիալիստական շինարարության հարցերին։ Խմբագրել է Լենինի երկերի երրորդ հատորի հայերեն թարգմանությունը, ինչպես և տնտեսագիտական բուհական մի շարք դասագրքեր։

1937 թվականին Կոստանյանը ձերբակալվել է խորհրդային իշխանության դեմ ակտիվ պայքար տանելու շինծու մեղադրանքով և աքսորվել։ 1941 թվականի նոյեմբերի 23-ին վախճանվել է աքսորավայրում։ 1955 թվականին արդարացվել է հետմահու։

Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Էջմիածին քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Վռամ Կոստանյանի անունով։

Ծանոթագրություններ

  
  Բառարաններ և հանրագիտարաններ
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
ԵՊՀ ռեկտորներ
ԵՊՀ ռեկտորներ
The contents of this page are sourced from Wikipedia article on 29 Mar 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.