Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Czechoslovakia member of Slovak National Council, member of Czechoslovak parliament, poet, translator and slovak nation politician | |
Places | Slovakia | |
was | Politician Writer Poet | |
Work field | Literature Politics | |
Gender |
| |
Birth | 1 January 1926, Dolná Streda, Galanta District, Trnava Region, Slovakia | |
Death | 1 January 2001Bratislava, Bratislava Region, Slovakia, First Czechoslovak Republic (aged 75 years) | |
Politics: | Communist Party Of Slovakia (1948) Communist Party Of Czechoslovakia |
Biography
Վոյտեխ Միգալիկ (սլովակ.՝ Vojtech Mihálik, մարտի 30, 1926, Դոլնա Ստրեդա - 2001, Բրատիսլավա), սլովակ և չեխ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, քաղաքական գործիչ։ Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
Վոյտեխ Միգալիկը ծնվել է 1926 թվականին Դոլնա Ստրեդա գյուղում։ 1945-1949 թվականներին սովորել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է որպես խմբագիր։
Գրական գործունեությունն սկսել է հետպատերազմյան շրջանում։ Առաջին ժողովածուները՝ «Հրեշտակներ» (1947) և «Պլեբեյական շապիկ» (1950) իրենց վրա են կրում գրական տարբեր դպրոցների ազդեցությունը։ 1950-ական թվականներին Միգալիկը, հրաժարվելով ֆորմալիստական թեմաներից, գրում է «Երգող սիրտը» (1952) պոեմը՝ ազատագրված ժողովրդի աշխատանքի հիմնը։ Նրա վերջին շրջանի ստեղծագործությունները նվիրված են նոր բարոյականության խնդիրներին, դրանք բողոք են դոգմաներին հպատակվելու դեմ։ Նա գովերգում է մարդկային բնավորության լավագույն կողմերը:
- «Ապստամբած Հոբը», 1960
- «Զինված սեր», 1953
- «Ծղոտի վրա չեմ մեռնի», 1955
- «Արքիմեդի շրջանները», 1960
- «Տտիպ հատապտուղներ», 1963
Պարգևներ, մրցանակներ
- Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ, 1966
- Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ, 1978
- Աշխատանքի շքանշան, 1976
- Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակ