Vladimir Boynagryan

xeógrafu armeniu
The basics

Quick Facts

Introxeógrafu armeniu
PlacesArmenia
isGeographer
Work fieldScience
Gender
Male
Birth14 January 1938
Age87 years
The details

Biography

Վլադիմիր Ռուբենի Բոյնագրյան (հունվարի 14, 1938(1938-01-14)), աշխարհագրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։

Կրթություն և կոչումներ

Վլադիմիր Բոյնագրյանը 1962 - 1966 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո մինչև 1969 թվականը սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի դիպլոմ։ 1973 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 1996 թվականին Երևանի պետական համալսարանում ստացել է աշխարհագրական գիտությունների դոկտորի դիպլոմ։ 2006 թվականին՝ նույն համալսարանի պրոֆեսորի կոչում։ 2008 թվականից էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։

Մասնագիտական գործունեություն

1997 - 2014 թվականներին եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում «Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի» ամբիոնի վարիչ։ 1998 թվականից Ջրաբանական գիտությունների միջազգային ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցիչն է։

Հեղինակ է մի քանի տասնյակ գրքերի, ուսումնասկան ձեռնարկների և գիտական հոդվածների։ Առավել արժեքավոր աշխատություններից են «Ցրոնների միներալներ» (240 էջ, Երևան), «Աշխարհագրության աէրոտիեզերական մեթոդները» (152 էջ, Երևան) և «Հայաստանի սողանքներ» (308 էջ, Երևան, ռուս․) գրքերը։ Գիտական գործունեության հիմնական բնագավառը գեէմորֆոլոգիան է։ Մի շարք աշխատություններ ունի Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի սողանքների մասին։

Տիրապետում է ռուսերենին (գերազանց), անգլերենին (խոսակցական) և վրացերենին (լավ)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Oct 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.