Villas Karapetyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1913, Angeghakot, Syunik Province, Armenia
Age112 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Awards
Order of the Red Star 
The details

Biography

Վիլաս Հովակիմի Կարապետյան (1913, Անգեղակոթ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Վիլաս Հովակիմի Կարապետյանը ծնվել է 1913 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, Շաքի գյուղի դպրոցում ուսուցիչ է աշխատել, մասնակցել է մեծահասակների անգրագիտության վերացմանը։ 1934 թվականին ծառայել է կարմիր բանակում։ 1936 թվականին զորացրվել է բանակից, աշխատանքի անցել Սիսիանի շրջժողկրթբաժնում որպես դպրոցական տեսուչ։ 1938 թվականին նշանակվել է Սպանդարյան գյուղի դպրոցի տնօրեն, միաժամանակ սովորել է և ավարտել է հեռական մանկավարժական ինստիտուտը։

1941 թվականին Գերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերից Կարապետյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, 390-րդ հայկական դիվիզիայի 789-րդ գնդում մասնակցել է Ղրիմի ճակատամարտերին` Սևոստոպոլի, Սիմֆերոպոլի ուղղություններում։ Ջոկի հրամանատար Վիլաս Կարապետյանը գնդացրի կրակահերթով խփել է հետախույզ մեքենա և մի քանի հիլտերականների։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 1942 թվականին Կարապետյանը ստանձնել է 790-րդ գնդի դրոշակակրի պարտականությունը, ապա նշանակվել է վաշտի քաղղեկի օգնական։ 1942 թվականի մայիսին վիրավորվել է, բուժվելուց հետո կրկին մեկնել է կրակի առաջին գիծ, կռվել 3-րդ հրաձգային բրիգադի շարքերում։ 1943 թվականին սովորել է Սարատովի տանկային ուսումնարանում, 1944 թվականին կռվել է Մերձբալթյան ռազմաճակատում, որպես Տ-34 տանկի հրամանատար, ոչնչացրել է գերմանական «Տիգր» տանկը, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և այլ մարտական մեդալներով։ Մասնակցել է Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ, Կերչ, Կաունաս և բազմաթիվ այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Լիտվայի Շյաուլյայ քաղաքի երկաթուղային հանգույցում, ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո զորացրվել է բանակից։

Զորացրվելուց հետո շարունակել է մանկավարժական գործունեությունը, ղեկավարել Անգեղակոթի, ապա Սպանդարյանի միջնակարգ դպրոցները։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան, մաթեմատիկա է դասավանդել Երևանի Շահումյանի շրջանի դպրոցներում։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 25 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.