Vazgen Loryan

��այ ֆիզքիմիկոս
The basics

Quick Facts

Intro��այ ֆիզքիմիկոս
PlacesRussia Armenia
Gender
Male
Birth12 May 1952, Vanadzor, Armenia
Age72 years
Star signTaurus
The details

Biography

Վազգեն Էդվարդի Լոռյան (մայիսի 12, 1952(1952-05-12), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզքիմիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1995): ԽՍՀՄ գյուտարար (1981):

Կենսագրություն

Վազգեն Լոռյանը ծնվել է 1952 թվականի մայիսի 12-ին, Վանաձոր քաղաքում: 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1981-1985 թվականներին աշխատել է Վանաձորի բարձրջերմաստիճանային տաքացուցիչների գործարանին կից էլեկտրաջերմային սարքավորումների Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, 1985-1988 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում, 1988 թվականից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության հիմնահարցերի ինստիտուտում:

Աշխատանքները վերաբերում են ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի ռեժիմում, մասնավորապես, բոր, սիլիցիում, ալյումինում, տիտան, ցիրկոնիում քիմիական տարրերի և դրանց բարդ խառնուրդների՝ ազոտի միջավայրում 0,5-700 ՄՊա ճնշման պայմաններում այրման շարժընթացների ուսումնասիրությանը: Ստեղծել է նիտրիդային խեցեղենից փոշիների և այլ արտադրանքի ստացման՝ աշխարհում նմանօրինակը չունեցող տեխնոլոգիաներ:

Պարգևներ

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե մեդալ (1991):

Ծանոթագրություններ

  1. «Vazgen Loryan»։ prabook.com (en-EN)։ Վերցված է 2019-07-04 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
The contents of this page are sourced from Wikipedia article on 02 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.