Varsik Grigorian

Հայ թատերագետ
The basics

Quick Facts

IntroՀայ թատերագետ
A.K.A.Վարսենիկ Գրիգորյան
A.K.A.Վարսենիկ Գրիգորյան
PlacesArmenia
isTheater professional Theatrologist
Work fieldArts Academia
Gender
Female
Birth17 April 1926, Ayntap
Age98 years
Family
Children:Hasmik Ter-Karapetyan
The details

Biography

Վարսիկ (Վարսենիկ) Գևորգի Գրիգորյան (1926, ապրիլի 17, Թազագյուղ (այժմ՝ Այնթապ), Մասիսի շրջան, ՀԽՍՀ), հայ թատերագետ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006):

Դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի կինն է, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի մայրը։

Կենսագրություն

1942 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1944-1949 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1953-1963 թվականներին վարել է ժողովրդական ստեղծագործական տան հանրապետական թատերական բաժինը։ 1957 թվականից մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներին՝ պեղել, հավաքել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ժամանակագրել և վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել էկրանի թատրոնի տարեգրությունը, որի հիման վրա՝ «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր հիմնարար աշխատությունը (2004, 2007)։ 1965-1981 թվականներին աշխատել է հեռուստաստուդիայում։ Նրա վաստակն ակնառու է նաև փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ։

Հեղինակ է տեղական և ռուսական մամուլում հրատարակված 1600-ից ավելի հոդվածների, որոնցում արծարծում է հայ բեմարվեստի ու թատերգության պատմության և տեսության հարցերը։

Պարգևներ

  • «Արտավազդ» մրցանակ, 2005
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2006
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ Թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2011

Մատենագիտություն

  • Մարուսյա Թամրազյան, Ե., 1976։
  • Թաթուլ Դիլաքյան, Ե., 1978։
  • Զավեն Տատինցյան, Ե., 1981։
  • Հեռուստատեսային թատրոնի գործիչները, Ե., 1986։
  • Առաջին հայ դերասանուհիները, Ե., 1994։
  • Ֆարիդը (համահեղինակ՝ Հ. Սրապյան), Ե., 1997:
  • Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը, Ե., 2002։
  • Մետաքսյա (ալբոմ-ժողովածու), Ե., 2002։
  • Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (առաջին գիրք), Ե., 2004։
  • Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (երկրորդ գիրք), Ե., 2007։
  • «Մամիկոն Մանուկյան» մենագրություն, Երևան, 2007:
  • Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում (հայերեն, անգլերեն, ռուսերեն), Ե., 2010:

    Ծանոթագրություններ

    Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
    Վարսիկ Գրիգորյան
    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.