Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Վարազդատ Հմայակի Ղազարյան (օգոստոսի 14, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:14|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), գազի հանքավայրերի շահագործման բնագավառի գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2000): ԽՍՀՄ գյուտարար:
Կենսագրություն
Վարազդատ Ղազարյանը ծնվել է 1937 թվականին Երևանում: 1963 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, 1968 թվականին` Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարանի ասպիրանտուրան : 1963-1965 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1970 թվականից՝ Մոսկվայի նավթի և գազի ինստիտուտում, 1991-1995 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ, 1995-1997 թվականներիև՝ փոխտնօրեն, 1997 թվականից՝ ռուսական «Պոդզեմգազպրոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:
Աշխատանքները վերաբերում են գազի հանքավայրերի հետազոտմանն ու շահագործմանը, աղի հանքավայրերում ստորգետնյա կառույցների շինության բարձրարդյուևավետ տեխնոլոգիաների մշակման հարցերին: Հեղինակ է մենագրությունների և բուհական ձեռնարկների:
Անդամակցություն
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, 2000 թ.
- Հանքային գործի գիտությունների ակադեմիայի անդամ, 1998 թ.
Պարգևներ
- Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության վաստակավոր գործիչ (1997)
- Գազի արդյունաբերության նախարարության գերազանցիկ (1985)
- Գազի արդյունաբերության պատվավոր աշխատավոր (1988)
- Գազի արդյունաբերության բնագավառի վետերան (1997)
- ԽՍՀՄ գյուտարար (1985)
- Մոսկվայի 850-ամյակի հիշատակի մեդալ (1997)
Երկեր
- Теплофизические свойства индивидуальных углеводородов и газовых конденсатов. М.: Техника, 2002;
- Подземные хранилища газа и нефтепродуктов - необходимый элемент функционирования ТЭК. М.: Империя, 2006;
- Подземное хранение углеводородов в соляных отложениях. М.: ИКИ, 2006;
- Подземные хранилища в системе государственного резервирования нефтепродуктов. М.: ОПК, 2006;
- Подземное хранение газов и жидкостей. Москва–Ижевск: ИКИ, 2006;
- Тепло- и массообмен в подземных резервуарах газонефтепродуктов. М.: ИКИ, 2008.