Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Վահրամ Գեորգիի Սարաջյան (հուլիսի 15, 1948, Երևան), հայ թավջութակահար, մանկավարժ: Հյուսթոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր:
Գեորգի Սարաջևի որդին, Սերգեյ Սարաջյանի եղբայրը:
Կենսագրություն
Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում: 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան:
Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր: Համագործակցել է անվանի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի, Օհան Դուրյանի, Եվգենի Սվետլանովի, Յու. Տեմիրկանովի և կատարողների՝ Բ. Վենգերովի, Դ. Գերինգասի, Ե. Կիսինի, Դ. Ֆիլիպսի հետ: Մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղեր» (Սանկտ Պետերբուրգ), Դմիտրի Շոստակովիչի (Հյուսթոն), Բրատիսլավայի, Պրահայի, Իտալիայի միջազգային երաժշտական փառատոներին: Դասավանդել է Օբեռլինի (Օհայո, ԱՄՆ), Կոնեկտիկուտի, Ա. Քոփլենդի (Նյու Յորք) երաժշտական քոլեջներում: 1991 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Թավջութակահար Վահրամ Սարաջյանի մենահամերգը - Արմինե Գրիգորյան, դաշնամուր
- Թավջութակահար Վահրամ Սարաջյանի համերգը Նարեկացիում