Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Վահրամ Ռոբերտի Կաժոյան (մայիսի 30, 1963(1963-05-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2019):
Կենսագրություն
Վահրամ Կաժոյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 30-ին, Երևանում: 1981-1986 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժնում, 1992 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում:
1986-1991 թվականներին եղել է Արտասահմանյան զբոսաշրջության պետական կոմիտեի թարգմանիչ, 1989 թվականի օգոստոս ամսից՝ պայմանագրային հիմունքներով աշխատակցել է ՀԽՍՀ ԱԳՆ-ի հետ։ 1992 թվականի մարտի 2-ին անցել է աշխատանքի ՀՀ արտաքին գործերի նախարարության արարողակարգի վարչությունում, որպես երրորդ քարտուղար, 1992 թվականին եղել է ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչության երրորդ քարտուղար, 1993 թվականին՝ ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչության երկրորդ քարտուղար, 1994 թվականին՝ ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, 1996 թվականին՝ ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար, 1997 թվականին՝ ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ, 1998-2001 թվականներին՝ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, 2001-2009 թվականներին եղել է Հունաստանում ՀՀ դեսպան, 2007-2009 թվականներին՝ Հունաստանում դիվանագիտական կորպուսի դուայեն, 2002-2009 թվականներին՝ Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2003-2009 թվականներին՝ Սլովենիայում, Ալբանիայում, Խորվաթիայում, Սերբիայում և Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2019 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար: Նույն ժամանակահատվածում եղել է թրաֆիքինգի դեմ պայքարի ՀՀ միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ և ԵԽ հայաստանյան համակարգող: 2012 թվականից ի վեր՝ ՀՀ Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի անդամ։ 2019 թվականի մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2020 թվականի հունվարի 10-ին Վահրամ Կաժոյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ): 2020 թվականի փետրվարի 21-ին, համատեղության կարգով, նշանակվել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ):
Պարգևներ
- Փյունիկի ուխտի մեծ խաչի շքանշանակիր ասպետ (Հունաստան), 2009
- Ալբերտ Շվայցերի հիմնադրամի պատվո խաչի մեդալ (Ավստրիա), 2008
Ընտանիք
Ամուսնացած է, ունի դուստր և երկու որդի։
Նշումներ
- ↑ Դեսպանի աստիճան է շնորհվել ՀՀ նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՆՀ-314-Ա հրամանագրով:
Ծանոթագրություններ
- ↑ Վահրամ Կաժոյան
- ↑ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ»։ despan.am։ Վերցված է 2019-11-12
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-11-12 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «Vahram Kazhoyan»։ Diversity of Cultural Expressions (անգլերեն)։ 2018-05-27։ Վերցված է 2019-11-12
- ↑ Counter-trafficking Response - UN in Armenia
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-11-12 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020-01-11 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020-02-24 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)