Vahram Avagyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1924, Bardzruni, Vayots Dzor Region, Armenia
Age101 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
Armenian State Pedagogical University(—1959)
Awards
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ1963
Medal "For Battle Merit" 
Medal "For the Liberation of Warsaw" 
Medal "For the Victory over Germany in the Great Patriotic War 1941–1945" 
The details

Biography

Վահրամ Աբգարի Ավագյան (1924, Բարձրունի, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Վահրամ Աբգարի Ավագյանը ծնվել է 1924 թվականին Ազիզբեկովի շրջանի Բարձրունի գյուղում։ 1941 թվականին ավարտել է Զառիթափ գյուղի միջնակարգ դպրոցը։ 1941-1942 թվականներին աշխատել է հայրենի գյուղի 7-ամյա դպրոցում որպես ուսուցիչ։ 1942 թվականի սեպտեմբերին զորակոչվել է կարմիր բանակ, 1942 թվականի նոյեմբերից մինչև 1944 թվականի մայիսը մարտնչել է առանձին Մերձսևծովյան բանակի 268-րդ հրետանային գնդում։

1942 թվականի նոյեմբերի 29-ից մասնակցել է Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների, ինչպես և Կերչի, Ղրիմի ուղղությամբ ծավալված կռիվներին, Թեոդոսիայի և Սևաստոպոլի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Կերչի համար մղված մարտերի օրերին՝ 1943 թվականի դեկտեմբերին, ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։

1944 թվականի մայիսից մինչև 1945 թվականի ապրիլը մարտնչել է 2-րդ Բելոռուսական ռազմաճակատում, 78-րդ գվարդիական հրետանային գնդում եղել է որպես կապավոր, 1945 թվականի հունվար-փետրվար անիսներին մասնակցել է Նարևի գետանցման մարտերին, որտեղ մեկ շաբաթ տևած մարտերից հետո հաջողվել է ճնշել հիտլերականների ուժեղ դիմադրությունը։ Այդ գործողություններին ակտիվորեն մասնակցելու համար Վահրամն արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերին։ Պարգևատրվել է «Սևաստոպոլի ազատագրման համար», «Վարշավայի ազատագրման համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։

1945 թվականի նոյեմբերին, պատերազմի ավարտից հետո Վահրամ Ավագյանը վերադարձել է հայրենի գյուղ։ 1945 թվականի նոյեմբերից մինչև 1955 թվականն աշխատել է Բարձրունի գյուղի դպրոցում ուսուցիչ, 1958 թվականից՝ որպես տնօրեն։ 1959 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1963 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ավագյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում։

Պարգևներ

  • Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963)
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Սևաստոպոլի ազատագրման համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 18 Aug 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.