Vahagn Barkhudaryan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1919, Lichk, Syunik Province, Armenia
Age106 years
Awards
Order of the Red Star 
Medal "For Battle Merit" 
Medal for Heroic Deeds 
The details

Biography

Վահագն Սարգսի Բարխուդարյան (1919, Լիճք, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Վահագն Բարխուդարյանը ծնվել է 1919 թվականին Մեղրու շրջանի Լիճք գյուղում։ Ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Կարճ ժամանակ Գորիսի շրջանի Շինուհայրի դպրոցում աշխատելուց հետո մեկնել է ռազմաճակատ և ֆաշիստական զավթիչների դեմ կռվել մինչև պատերազմի հաղթական ավարտը։ Բարխուդարյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Դոնբասի, Ուկրաինայի ազատագրմանը, կռվել է Հունգարիայում։ 1943 թվականին սովորել է հրամանատարական դասընթացներում և լեյտենանտի կոչումով նշանակվել ականանետային դասակի հրամանատար։ Ծառայել է առաջին գվարդիական բանակի 151-րդ հրաձգային դիվիզիայում։ 1944 թվականին Կարպատներում մղված մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել իր զորամասը։ Բարխուդարյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» և ուրիշ մեդալներ։ Մեծ հաղթանակի օրը դիմավորել է Ավստրիայի Գուտենշտեյն քաղաքում։

1946 թվականի հոկտեմբերին Բարխուդարյանը զորացրվել է բանակից։ Երկար տարիներ աշխատել է Ապարանի շրջանի Արագած գյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվար, դասավանդել հայոց լեզու և գրականություն։ 1954 թվականից, շուրջ քսանհինգ տարի, աշխատել է Երևանի № 30 երեկոյան միջնակարգ դպրոցում, արժանացել պատվոգրերի և խրախուսանքների։ 1979 թվականին Բարխուդարյանը անցել է կենսաթոշակի։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 24 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.