Torosyan Hovhannes

Հայ բանասեր, պատմաբան, խմբագիր, թարգմանիչ
The basics

Quick Facts

IntroՀայ բանասեր, պատմաբան, խմբագիր, թարգմանիչ
wasEditor Philologist Historian Contributing editor Translator
Work fieldJournalism Social science
Gender
Male
Birth28 January 1864
Death8 July 1940Asolo (aged 76 years)
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Հովհաննես Թորոսյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Վարդապետ Թորոսյան (հունվարի 28, 1864({{padleft:1864|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}}), Պարտիզակ - հուլիսի 8, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:8|2|0}}), Ազոլո, Province of Treviso, Վենետո, Իտալիա), հայ բանասեր, պատմաբան, խմբագիր, թարգմանիչ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1880):

Կենսագրություն

Հովհաննես Թորոսյանը ծնվել է 1864 թվականին Պարտիզակում: Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքում: 1889-1990 և 1896-1998 թվականներին եղել է «Բազմավեպ» հանդեսի խմբագիրը: Մի շարք կրթական պաշտոններ է զբաղեցրել Սուրբ Ղազարի վանքում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան, Փարիզի Մուրադյան, Պոլսի Մխիթարյան վարժարաններում: Ծավալել է գրական-բանասիրական գործունեություն: Աշխատակցել է «Բազմավեպին» և այլ պարբերականների:

Աշխատություններ

Առանձին գրքերով լույս տեսած աշխատություններն են՝

  • «Միքայել Փորթուգալ փաշա» (Վենետիկ, 1898)
  • «Վարք Մխիթար աբբայի» (Վենետիկ, 1901, 2-րդ հրատարակություն` 1933)

1891 թվականին Վենետիկում լույս է տեսել «Ընտիր հայկազունք» պատկերազարդ ժողովածուն, որը հետագայում վերահրատարակվել է: «Բազմավեպի» էջերում հետազոտություններ է կատարել Եզնիկի, Անանիա Շիրակացու, Ներսես Լամբրոնացու մասին:

Կատարել է թարգմանություններ: Հայերեն է թարգմանել իտալերենից, գերմաներենից:

  • Գելցերի «Հետազոտություն հայ դիցաբանության», «Փավստոս Բյուզանդ»
  • Էդմոնդե դե Ամիչիսի «Հուշք Լոնտրայի»
  • Պ. Հ. Բորտոյի «Անթառամ տրապիզոնցի»

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.