Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Տիգրանուհի Պատվականի Ալիխանյան (հուլիսի 9, 1950(1950-07-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բջջաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (2000 թ.): ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ:
Կենսագրություն
Տիգրանուհի Ալիխանյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 9-ին, Երևանում: 1973 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1979 թվականից աշխատում է Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոցում (2004 թվականից՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն), 1989 թվականից` լաբորատոր բաժանմունքի վարիչ, 1991 թվականից, միաժամանակ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկալաբորատոր ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր:
Աշխատանքները վերաբերում են տարբեր օրգան-համակարգերի ուռուցքների և նախաուռուցքային վիճակների կլինիկական, բջջաբանական ախտորոշմանն ու կլինիկական արյունաբանությանը:
Ծանոթագրություններ
- ↑ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Ալիխանյան, Տիգրանուհի Պատվականի