Tigran Abgarjan

The basics

Quick Facts

PlacesIran
wasJournalist Opinion journalist Philologist
Work fieldJournalism Social science
Gender
Male
Birth20 August 1877, New Julfa, Iran
Death31 October 1950New Julfa, Iran (aged 73 years)
Star signLeo
The details

Biography

Տիգրան Թադևոսի Աբգարյան (օգոստոսի 20, 1877(1877-08-20), Նոր Ջուղա, Սպահան, Իրան - հոկտեմբերի 31, 1950(1950-10-31), Նոր Ջուղա, Սպահան, Իրան), հայ բանասեր, հրապարակախոս։

Կենսագրություն

Ծնվել է Նոր Ջուղայում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի կաթոլիկ վարժարանում, ապա՝ Կենտրոնական ազգային վարժարանում։ Երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է նույն դպրոցում։ Աշխատակցել է «Նոր Դար», «Մշակ», «Մուրճ», «Տարազ», «Նոր Ջուղայի լրաբեր», «Հովիտ» և այլ պարբերականների։

Գրել է երկու հատորանոց մի աշխատություն Նոր Ջուղայի ժողովրդական բանահյուսության մասին, ինչպես նաև «Նոր Ջուղայի դպրոցները» (1914), «Նոր Ջուղայի թատրոնն ու երաժշտությունը» և այլն։

Օգտագործել է Լռիկ-Մնջիկ, Ծխական, Տ. Ա. ծածկանունները:

Ծանոթագրություններ

  1. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547:
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 9 


The contents of this page are sourced from Wikipedia article on 25 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.