Tatevik Ghazaryan

Armenian actress
The basics

Quick Facts

IntroArmenian actress
PlacesRussia Armenia
isActor
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Female
Birth19 February 1983, Yerevan, Armenia
Age41 years
Star signPisces
The details

Biography

Տաթևիկ Խաչատուրի Ղազարյան (փետրվարի 19, 1983(1983-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան:

Կենսագրություն

Տաթևիկ Ղազարյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 19-ին, Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1999-2003 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 2000 թվականից Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում աշխատում է որպես դերասանուհի: 2001-2003 թվականներին Հայկական երկրորդ հեռուստաալիքում եղել է հաղորդավար: 2003 թվականից մի շարք հեռուսաընկերություններում աշխատում է որպես ֆիլմերի կրկնօրինակող: 2003-2004 թվականներին աշխատել է Երևանի Երիտասարադական փորձարարական թատրոնում: 2006-2011 թվականներին եղել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի: 2010 թվականից դասավանդում է տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում: Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների` Իրանի «Իրանզամին», Ռուսաստանի «Մինիֆեստ» և այլն:

Ներկայացումներ

ՀեղինակՍտեղծագործությունԴեր
Մկրտիչ Խերանյան«Շխոց Միհրան»Մարե
Ա. Սիմոնյան«44 աստիճանի վրա»Սիրանույշ
Ս. Սարգսյան«Խեղճ Պետրոս»Պերճուհի
Հակոբ Պարոնյան«Սիրո միջնորդները»Միջնորդ կին
Սոֆոկլես«Անտիգոնե»Անտիգոնե
Էռնեստ Հեմինգուեյ«Ծերունին և ծովը»Տղա
Էդմոն Ռոստան«Ռոմանտիկները»Սիլվետ
Ա. Հերն«Շան աղջիկ»Ֆիլլիս
Ռ. Լամուրե«Ախ կանայք, կանայք»Սոֆի
Հովհաննես Թումանյան«Անուշ»Մայր
Ուիլյամ Սարոյան«Փրկության կղզի»Քլեյ
Ուիլյամ Սարոյան«Մի գավաթ բարություն»Ագնես
Ե. Շվարց«Վիշապը»Աղջիկ
Կ. Մանյե«Բլեզ»Մարի
Գաբրիել Սունդուկյան«Օսկան Պետրովիչն էն կինքումը»Խամփերի

Մրցանակ

  • «Կնոջ լավագույն դերակատարման» համար մրցանակ, 2003
  • «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի «Լավագույն ազգային ստեղծագործող-կատարող» ՀՀ վարչապետի հատուկ մրցանակ, 2004
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2011
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2012
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես «Լավագույն դերասանուհի» («Սովորական օր» ներկայացման համար)

Ընտանիք

  • Մայր՝ Արև Սանթրոսյան, դերասանուհի
  • Քույր՝ Շուշան Ղազարյան, դերասանուհի

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 06 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.