Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian architect | ||
Places | Armenia | ||
was | Architect | ||
Work field | Engineering | ||
Gender |
| ||
Birth | 10 May 1907, Tiflis | ||
Death | 11 November 1989Yerevan (aged 82 years) | ||
Family |
|
Biography
Թամար Հովհաննեսի Թումանյան (մայիսի 10, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}}), Թիֆլիս - նոյեմբերի 11, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1977)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1935)։
Հովհաննես Թումանյանի դուստրը։
Կենսագրություն
Թամար Թումանյանը ծնվել է Թիֆլիսում 1907 թվականին, բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1933 թվականից Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում աշխատել է ճարտարապետ, 1945-1949 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար, 1947-1951 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետական ֆոնդի վարչության նախագահ, 1966-1989 թվականներին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն, որտեղ ստեղծել է «Վերնատան» հուշասենյակը, «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով։
Ստեղծագործություններ
Թամար Թումանյանի նախագծերով կառուցվել են շենքեր և շինություններ Երևանում և այլ քաղաքներում։
- Քանաքեռ ԳԷՍ-ի բնակելի շենք, Երևան
- №447 գործարանի բնակելի շենք, Երևան
- №447 գործարանի հանրակացարան, Երևան
- Օթերևութաբանական վարչության շենք, Երևան
- Հյուրանոց Սիսիանում
Մասնակցել է Երևանում կառավարության ընդունելությունների տան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախագծերի մշակման աշխատանքներին։