Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Places | Armenia | |
is | Economist Politician | |
Work field | Finance Politics | |
Gender |
| |
Birth | 19 April 1976, Yerevan, Armenia | |
Age | 48 years | |
Star sign | Aries |
Biography
Թադևոս Էդիկի Ավետիսյան (ապրիլի 19, 1976(1976-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ՀՀ ԱԺ պատգամավոր։
Կենսագրություն
Թադևոս Ավետիսյանը ծնվել է 1976 թվականի ապրիլի 19-ին Երևան քաղաքում։
1999 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը և ստացել տնտեսագետի որակավորում։ 2002 թվականին ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան և ստացել Տնտեսագիտության թեկնածուի և դոցենտի գիտական աստիճան։
2006 թվականին ընդգրկվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության շարքերը։
2012 թվականին ավարտել է ՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան։
Որպես դասախոս 1999 թվականից դասախոսել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում։
2003-2006 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի (հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի) օգնական, 2006-2018 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ, հետագայում՝ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական և նախարարի տեղակալ։ 2018-2021 թվականներին եղել է «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող։
Թադևոս Ավետիսյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևներ
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալ (2012թ.)
- ՀՀ վարչապետի հուշմեդալ(2014թ.)