Suren Avetisyan

Economist
The basics

Quick Facts

IntroEconomist
PlacesRussia Armenia
wasEconomist Politician Statesperson
Work fieldFinance Politics
Gender
Male
Birth15 July 1963, Spitak, Lori Province, Armenia
Death26 October 1999 (aged 36 years)
Star signCancer
Education
Armenian State University of EconomicsYerevan, Armenia(—1984)
Positions Held
member of the National Assembly of Armenia
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Ավետիսյան (այլ կիրառումներ)

Սուրեն Համբարձումի Ավետիսյան (հուլիսի 15, 1963(1963-07-15), Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 1999(1999-10-26)), հայ տնտեսագետ։ Սպիտակի քաղաքապետ (1996-1999)։ ՀՀ ԱԺ պատգամավոր (մայիս - հոկտեմբեր 1999)։

Կենսագրություն

Սուրեն Ավետիսյանի հուշարձանը Սպիտակի կենտրոնական հրապարակում

Սուրեն Ավետիսյանը ծնվել է 1963 թվականի հուլիսի 15-ին, Սպիտակ քաղաքում։ 1984 թվականի ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1986-1988 թվականներին աշխատել է Սպիտակի վերալակաշինական գործարանում, եղել բաժնի վարիչ, արտադրամասի պետ, 1988-1992 թվականներին՝ փոխտնօրեն, 1992-1996 թվականներին՝ «Լույս» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։

1996 թվականին ընտրվել է Սպիտակի քաղաքապետ։ Սուրեն Ավետիսյանի քաղաքապետ եղած տարիներին (1996-1999) իրականացվել են քաղաքի կառուցապատման աշխատանքները։ Ջիմ Թորոսյանի նախագծերով այդ տարիներին Սպիտակում կառուցվել են բնակարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոց, Սուրբ Հարություն եկեղեցին, մշակույթի պալատը, վերակառուցվել է քաղաքի զբոսայգին։

1999 թվականի մայիսի 30-ին թիվ 51 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Եղել է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ։

Մահ

1999 թվականի հոկտեմբերի 26-ին դարձել է ավտովթարի զոհ։

Հիշատակ

  • 2012 թվականի հունվարից Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը վերանվանվել է Սուրեն Ավետիսյանի անունով։
  • Սպիտակում կա Սուրեն Ավետիսյանի անունով դպրոց։

Ընտանիք

Սուրեն Ավետիսյանն ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 02 Dec 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.