Stepan Ekchian

The basics

Quick Facts

PlacesTurkey
wasActor Film director
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Male
Birth16 April 1834, Istanbul, Turkey
Death11 December 1901 (aged 67 years)
Star signAries
The details

Biography

Ստեփան Էքշյան (ապրիլի 16, 1834(1834-04-16), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 11, 1901(1901-12-11)), հայ դերասան, ռեժիսոր։

Կենսագրություն

Կրթությունն ստացել է Փարիզի Մուրադյան վարժարանում, որտեղ մասնակցել է աշակերտական ներկայացումներին։ 1856-1958 թթ. խաղացել է Սրապիոն Հեքիմյանի կազմակերպած թատերախմբում։ 1861 թ., երբ հիմնադրվել է հայտնի «Արևելյան թատրոնը», մասնակցել է հենց առաջին ներկայացումներին և կարճ ժամանակից դարձել խմբի աչքի ընկնող ուժերից մեկը, վարել նաև ռեժիսորի պարտականություններ։ «Արևելյան թատրոնի» փակվելուց հետո խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում», ապա՝ Պ.Մաղաքյանի խմբում։ Փայլել է հատկապես պատմական ողբերգություններում և արևմտաեվրոպական մելոդրամաներում։

Գլխավոր դերերից հիշատակության արժանի են Սանատրուկ թագավորը (Թովմաս Թերզյանի «Սանդուխտ կույս» պիեսում), Արշակ Բ-ն (Մկրտիչ Պեշիկթաշլյանի համանուն պիեսում), Վարդան Մամիկոնյանը (Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» պիեսում) և այլն, որոնք բարձր են գնահատվել ժամանակի մամուլում։ Եղել է Պետրոս Ադամյանի ուսուցիչներից։

Աղբյուրներ

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 342 
The contents of this page are sourced from Wikipedia article on 25 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.