Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | ��խտաբան-ֆիզիոլոգ | |
Places | Russia | |
was | Pathologist Biologist Scientist Physiologist | |
Work field | Biology Science | |
Gender |
| |
Birth | 26 February 1884, Moscow, Russia | |
Death | 17 May 1951Moscow, Russia (aged 67 years) | |
Star sign | Pisces | |
Politics: | Communist Party Of The Soviet Union |
Biography
Սիմեոն Սերգեյի Խալաթով (փետրվարի 26, 1884(1884-02-26), Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 17, 1951(1951-05-17), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային ախտաբան-ֆիզիոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1917), պրոֆեսոր: ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ: ԽՄԿԿ անդամ (1921):
Կենսագրություն
Սիմեոն Խալաթովը ծնվել է 1884 թվականի փետրվարի 26-ին, Մոսկվա քաղաքում: 1908 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1912 թվականին՝ ռազմաբժշկական ակադեմիան: 1912-1922 թվականներին աշխատել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, 1922-1929 թվականներին՝ Լենինգրադի բժշկական ինստիտուտի ընդհանուր ախտաբանության ամբիոնի վարիչ: 1929-1947 թվականներին եղել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1947-1950 թվականներին՝ Ուռուցքաբանության կենտրոնական ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ,1950-1951 թվականներին՝ Մաշկավեներաբանական կենտրոնական ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են նյութափոխանակության, ներզատաբանության, ծերաբանության, աթերոսկլերոզի առաջացման հիմնահարցերին: Խալաթովի ստեղծած աթերոսկլերոզի յուրատեսակ մոդելը 50 տարի շարունակ հիմք է ծառայել այդ հիմնահարցն ուսումնասիրող լաբորատորիաներում: Հաստատել է գլխուղեղի ախտահարման դերը ճարպարյունության առաջացման գործում, ուսումնասիրել պտղաձվի հորմոնային հատկությունները:
Սիմեոն Խալաթովը մահացել է 1951 թվականի մայիսի 17-ին Մոսկվա քաղաքում:
Երկեր
- О жидких кристаллах в животном организме, об условиях их возникновения и их свойствах, Труды Об-ва патол., в Спб. за 1912-1913 академ. год, с. 1, 1913.
- Об отношении печени к различным сортам пищевых жиров, Труды Об-ва патол. в Спб. за 1911-1912 академ. год, с. 18, 1913.
- К вопросу о холестериновом диатезе, дисс., Пг., 1917.
- Die anisotrope Verfettung im Lichte der Pathologie des Stoffwechsels, Jena, 1922.
- Халатов С. С., Учение о диатезе и местных отложениях продуктов обмена, М. - Л., 1930.
- Халатов С. С., Физиологическая эндокринная система и эндокринопатии в свете новой теории природы и происхождения гормональных начал, М., 1944.
- Халатов С. С., Холестериновая болезнь в ее патофизиологическом и клиническом значении, М., 1946.
Գրականություն
- Шутова Н. Т., Профессор С. С. Халатов, «Тр. 1-го Московского медицинского института им. И. М. Сеченова», 1969, т. 66.
- Сухарев В. И. и Шутова H. Т. К 40-летию работ С. С. Халатова о жидких кристаллах холестерина в животном организме, Сов. мед., № 6, с. 43, 1954.
Ծանոթագրություններ
- ↑ «ХАЛАТОВ Семен Сергеевич — Большая Медицинская Энциклопедия»։ xn--90aw5c.xn--c1avg։ Վերցված է 2019-07-04
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: