Silva Minasyan

Ballet dancer (1926-2000)
The basics

Quick Facts

IntroBallet dancer (1926-2000)
PlacesArmenia
wasDancer Ballet dancer
Work fieldDancing
Gender
Female
Birth2 July 1926, Yerevan
Death2000 (aged 73 years)
The details

Biography

Սիլվա (Զիգֆրիդա) Արշավիրի Մինասյան (հուլիսի 2, 1926, Երևան - 2000), բալետի հայ խորհրդային արտիստուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1963)։

Կենսագրություն

1944 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, վերապատրաստվել Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ 1946 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Կատարել է ավելի քան 30 դերապար։ Լավագույններից են՝ Խանդութ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երաժշտ․), Գայանե, Էգինա (Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ»), Զարեմա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Միրթա (Ադանի «Ժիզել»)։ Մինասյանի արվեստին բնորոշ էր կատարողական բարձր տեխնիկան և ազգային վառ ինքնատիպությունը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 556


The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.