Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian pedagogue | ||||
Places | Russia | ||||
is | Educator | ||||
Work field | Academia | ||||
Gender |
| ||||
Birth | 1924, Tolors, Syunik Province, Armenia | ||||
Age | 101 years | ||||
Politics: | Communist Party Of The Soviet Union | ||||
Education |
| ||||
Awards |
|
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գասպարյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գրիգորի Գասպարյան (1924, Տոլորս, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1949): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Սերգեյ Գասպարյանը ծնվել է 1924 թվականին, Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Սիսիանի շրջանում։ Այնուհետև սովորել է Եղեգնաձորի, Կիրովականի և Երևանի Աբովյանի անվան դպրոցներում։ 1941 թվականի հունվարին ընդունվել է Երևանի ռազմաօդային ուժերի հատուկ միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը, որն ավարտել է 1942 թվականին։
1942 թվականի հունիսին կամավոր մեկնել է կարմիր բանակ, սովորել Աստրախանի ռազմաօդային ուժերի տեխնիկումում, մի քանի ամիս անց մեկնել է 52-րդ հատուկ հրաձգային բրիգադը։ 1942 թվականի դեկտեմբերին Գասպարյանը մասնակցել է Սալսկ, Բատայսկ, Դոնի Ռոստով և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Դոնի Ռոստովի մատույցներում ցուցաբերած սխրագործությունների համար նա պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1943 թվականի հունիսին Դոնի Ռոստովից դեպի արևմուտք մղված մարտերից մեկում Գասպարյանը ծանր վիրավորվել է, զրկվել աջ թևից և մի քանի հոսպիտալներում բուժվելուց հետո, 1943 թվականի սեպտեմբերին, զորացրվել է բանակից։
Զորացրվելուց հետո Գասպարյանը 1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և նշանակվել Արտաշատի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ Երկար տարիներ աշխատել է Արտաշատի բաներիտ, Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում։ 1949 թվականին Գասպարյանը ընդունվել է կուսակցության շարքերը։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան