Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Soviet aviator (1918-1943) | |
Places | Russia | |
was | Aviator Pilot Aircraft pilot | |
Work field | Military | |
Gender |
| |
Birth | 28 May 1918, Nakhichevan-on-Don | |
Death | 15 April 1943 (aged 24 years) | |
Politics: | Communist Party Of The Soviet Union |
Biography
Սերգեյ Ավդեյի Բուռնազյան (1918, մայիսի 28, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) - 1943, ապրիլի 15, Բորիսոգլեբսկ, Վորոնեժի մարզ), հայ օդաչու, Խորհրդային Միության հերոս (հետմահու, 02.08.1944), ավագ լեյտենանտ։
Կենսագրություն
1931 թվականից բնակվել է Երևանում։
Ավարտել է Խերսոնի ավիաուսումնարանը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է կործանիչ ավիացիայում (1942 թվականի հոկտեմբերից՝ էսկադրիլիայի հրամանատար)։
Մասնակցել է Բրյանսկի, Խարկովի շրջաններում մղված մարտերին, Ստալինգրադյան և Հարավային ռազմաճակատների գործողություններին։
Կատարել է 244 մարտական թռիչք, ոչնչացրել թշնամու 24 ինքնաթիռ, որոնցից 10-ը միայն մեկ օրվա՝ 1942 թվականի սեպտեմբերի 8-ի ընթացքում։
Հիշատակ
Սերգեյ Բուռնազյանի անունով են կոչվել Հայաստանի ավիամարզական ակումբը, Երևանի փողոցներից մեկը։
Աղբյուրներ
- «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 2005։