Sergey Arkhipov

Russian painter (1897-1991)
The basics

Quick Facts

IntroRussian painter (1897-1991)
A.K.A.Sergei Archipow
A.K.A.Sergei Archipow
PlacesRussia
wasPainter
Work fieldArts
Gender
Male
Birth12 January 1897, Michurinsk
Death25 March 1991Michurinsk (aged 94 years)
The details

Biography

Սերգեյ Արխիպով (ռուս.՝ Сергей Георгиевич Архипов, հունվարի 12, 1897(1897-01-12), Միչուրինսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1991(1991-03-25), Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, մանկավարժ, ՌՍՖՍՀ նկարիչների միության անդամ, Միչուրինսկի պատվավոր քաղաքացի:

Կենսագրություն

Արխիպովը ծնվել և աշխատել է Տամբովի մարզի Միչուրինսկ (Կոզլով) քաղաքում: Սովորել է Կոզլովի առևտրական ուսումնարանում (1907-1915 թթ.), որտեղ նկարչության դասեր է ստացել նկարիչ-մանկավարժ Պ. Յա. Արկլինից, 1915-1916 թվականներին Մոսկվայի առևտրական ինստիտուտում: Սակայն կրթությունը չի ավարտում, պրապորշչիկի կոչումով զորակոչվում է բանակ և մասնակցում առաջին համաշխարհային պատերազմին: Վերադառնալով Կոզլով, սկսում է զբաղվել Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում, ով ստեղծել և ղեկավարում էր «Կոզլովյան նկարիչների ստեղծագործական կոմունաներ» միության գործունեությունը: Սակայն շուտով Արխիպովը նորից զորակոչվում է, այժմ արդեն Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, նրա կազմում մարտնչելով քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում: Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը, 1924 թվականին ավարտելով Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Վերադառնալով Միչուրինսկ, դասավանդում է տեխնիկումներում և պտուղբանջարեղենային ինստիտուտում (այժմ Միչուրինսկի պետական ագրարային համալսարան): Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է:

Ստեղծագործական գործունեություն

Արխիպովի վաղ շրջանի ստեղծագործություններում զգացվում է առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների շունչը: Այդ տարիների նկարիչների ստեղծագործությունների լեյտմոտիվը մահին հաղթելն էր: Այդ ժամանակաշրջանին են վերաբերվում նրա կողմից ստեղծված «Ապոկալիպսիս» գրքի նկարազարդումները, որը իրենից ներկայացնում է «Իոհան Ասվածաբանի հայտնությունը» ստեղծագործության կրճատ տարբերակը: Գիրքը նրա կողմից գրվել է 1919 թվականին, երբ նա գտնվում էր Կազանում: Այստեղ «Ապոկալիպսիսը», որպես թանգարանային հավաքածու, ձեռք է բերում նահանգային թանգարանի գեղարվեստական բաժնի վարիչ Պյոտր Մաքսիմովիչ Դուլսկին: Ներկայումս գիրքը պահպանվում է Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանի ֆոնդերում:

Գրականություն

  • Архипов Сергей Георгиевич // России Чернозёмный край. - Воронеж, 2000. - С. 766.
  • Воронова Т. И. Архипов Сергей Георгиевич // Тамбовская энциклопедия. - Тамбов, 2004. - С. 39.

Ծանոթագրություններ

  1. Послания Сергея Архипова. Из творческого наследия художника
  2. Почетные граждане городов и районов Тамбовской области: Рекомендованный библиографический указатель. — Тамбов, 2007. — С. 24.
The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Sep 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.