Sahak Harutyunyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1916, Mrgavan, Ararat Province, Armenia
Age109 years
Politics:Communist Party Of The Soviet Union
Education
Armenian State Pedagogical University(1935—1939)
Awards
Order of the Patriotic War 1st class 
Order of the Patriotic War 2nd class 
The details

Biography

Սահակ Միսակի Հարությունյան (1916, Մրգավան, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Սահակ Հարությունյանը ծնվել է 1916 թվականին, Արտաշատի շրջանի Մրգավան գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1935 թվականին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այն ավարտել է 1939 թվականին ու անցել է մանկավարժական աշխատանքի։ Շրջկենտրոնի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում դասավանդել է պատմություն։

1939 թվականի նոյեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ 1941 թվականից մինչև 1942 թվականը ծառայել է 33-րդ տանկային բրիգադում, վաշտի քաղղեկի տեղակալ։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, այնուհետև՝ Հյուսիս-արևմտյան ռազմաճակատում։ 1942 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1942 թվականին մարտերից մեկում վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո մեկնել է սովորելու հրամանատարական կազմի վերապատրաստման դասընթացներում։ 566-րդ առանձին գվարդիական ականանետային դիվիզիոնոմ մասնակցել է մարտերին Հյուսիս-արևմտյան ռազմաճակատում, իսկ 1943-1944 թվականներին՝ Առաջին և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատներում։ 1944-1945 թվականներին՝ որպես մարտկոցի հրամանատար, 80-րդ կորպուսի 356-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Վարշավայի ազատագրմանը, ապա՝ Բեռլինի գրավմանը։

Ցուցաբերած խիզախության համար գնարդիայի ավագ լեյտենանտ Հարությունյանն արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի մի շարք շնորհակալագրերի, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով և մի քանի մեդալներով։

1946 թվականին Հարությունյանը զորացրվել է բանակից և շարունակել մանկավարժական աշխատանքը։ Եղել է դպրոցի տնօրեն Արտաշատի շրջանի Մրգավան, Մխչյան, Դալար գյուղերում։ 1978 թվականին անցել է կենսաթոշակի, միաժամանակ Մրգավանի դպրոցում դասավանդել է պատմություն։

1967 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան պարգևատրել է պատվոգրով «Հանրապետության աշխատավորության մեջ քաղաքական ու գիտական գիտելիքների պրոպագանդման գործին մատուցած ծառայությունների համար։

Պարգևներ

  • «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան»
  • «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան»

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.