S. G. Barkhudarov

հայ լեզվաբան
The basics

Quick Facts

Introհայ լեզվաբան
A.K.A.Stepan Grigorʹevich
A.K.A.Stepan Grigorʹevich
PlacesRussia
wasLinguist Educator
Work fieldAcademia Literature Social science
Gender
Male
Birth7 March 1894, Baku
Death3 October 1983Moscow (aged 89 years)
Politics:Communist Party Of The Soviet Union
The details

Biography

Ստեփան Գրիգորի Բարխուդարով (մարտի 7, 1894(1894-03-07), Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 3, 1983(1983-10-03), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուսագետ-լեզվաբան, մանկավարժ, բառարանագիր, պրոֆեսոր (1932 թ.), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946 թ.)։ «Русский язык в национальной школе» պարբերականի գլխավոր խմբագիր (1957 թ.-ից)։

Գործունեություն

Հայտնի են հեղինակակիցների հետ նրա կազմած «Ռուսաց լեզու» (1929 թ.), «Ռուսաց լեզվի դասագիրք» (միջնակարգ դպրոցների համար), «Ռուսաց լեզվի պատմության քրեստոմատիա» (մաս 1, 1938 թ., մաս 2, պրակ 1, 1944 թ., պրակ 2, 1948 թ.) և այլ աշխատություններ, որոնք մեծ դեր են խաղացել ռուսաց լեզվի ուսումնասիրության և ուսուցման գործում։ Գիտական գործունեության մեջ ծանրակշիռ տեղ են բռնում խմբագրական աշխատանքները։ Նա հատկապես վաստակ ունի ռուսաց լեզվի մի շարք բառարանների պատրաստման, խմբագրման ու հրատարակման գործում։ Խմբագրել է «Русский язык в школе» ամսագիրը (1938-1946 թթ.)։ «Ժամանակակից գրական ռուսաց լեզվի բառարան»-ի (հ․ 1-17, 1948-1965 թթ.) ստեղծմանը մասնակցելու համար 1970 թ.-ին արժանացել է լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

  1. Бархударов Степан Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  Չափորոշչային վերահսկողություն
  Չափորոշչային վերահսկողություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Sep 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.