Biography
Lists
Also Viewed
The basics
Quick Facts
Places | Russia | |
Gender |
| |
Birth | 17 June 1908, Shusha | |
Death | 20 February 1978Pyatigorsk (aged 69 years) | |
Politics: | Communist Party Of The Soviet Union |
The details
Biography
Ռուբեն Քրիստափորի Բաղիրով (Բաղիրյան), (հունիսի 17, 1908(1908-06-17), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1978(1978-02-20), Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (սեպտեմբերի 23, 1944), լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
1944 թվականին ավարտել է Աշխաբադի ռազմահետևակային ուսումնարանը և մեկնել ռազմաճակատ։ Եղել է վաշտի հրամանատար։ Աչքի է ընկել Կրիստինոպոլիս (Լվովի մոտ) երկաթուղային կամրջի պաշտպանության ժամանակ, Բուգի, Սանի և Վիսլայի գետանցման մարտերում, որի համար և արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 256)։ |