Roza Avagyan

Հայ բանջարաբույծ
The basics

Quick Facts

IntroՀայ բանջարաբույծ
PlacesArmenia Russia
isAgronomist
Work fieldScience
Gender
Female
Birth9 September 1926, Aghavnatun
Age98 years
Politics:Communist Party Of The Soviet Union
The details

Biography

Ռոզա Վահանի Ավագյան (1926, սեպտեմբերի 9, Աղավնատուն), հայ բանջարաբույծ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։

Կենսագրություն

Ռոզա Ավագյանը ծնվել է սեպտեմբերի 9–ին, Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։

1957 թվականից աշխատում է Էջմիածնի շրջանի Աղավնատան կոլտնտեսությունում որպես բրիգադավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացել է տարիներ շարունակ բանջարանոցայի բույսերից բարձր բերք ստանալու համար։ Եղել է ՀԿԿ XXIII - XXV համագումարների և կոլտնտեսականների համամիութենական III համագումարի պատգամավոր, ՀՍՍՀ VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀԿԿ XXIV համագումարում ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի պլենումի անդամության թեկնածու։

Պարգևներ

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե մեդալ, 1959
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601


The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.