Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Engineer, architect | |
A.K.A. | Ruben Badalyan | |
A.K.A. | Ruben Badalyan | |
Places | Russia Armenia | |
was | Engineer Architect | |
Work field | Engineering | |
Gender |
| |
Birth | 27 September 1923, Tbilisi, Georgia | |
Death | 2 November 2005Yerevan, Armenia (aged 82 years) | |
Star sign | Libra |
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Բադալյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Արտաշեսի Բադալյան (սեպտեմբերի 27, 1923(1923-09-27), Թիֆլիս, ԽՍՀՄ - նոյեմբերի 2, 2005(2005-11-02), Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ, ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1987): Տեխնիկական գիտությունների թեկնածու (1991): ՀՃԱ թղթակից անդամ (1996):
Կենսագրություն
Ռուբեն Բադալյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 27-ին, Թիֆլիս քաղաքում: 1945 թվականին ավարտել է Թբիլիսիի Վրացական ինդուստրիալ և պոլիտեխնիկական (1949) ինստիտուտները: 1959-1967 թվականներին աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1967-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ, 1972-1979 թվականներին՝ Շինարարության և ճարտարապետության հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1979 թվականից՝ լաբորատորիայի վարիչ:
Ստեղծել է հավաքովի միաձույլ հիմնակմախքով բազմահարկ շենքերի կոնստրուկտիվ նոր համակարգ («բադալյանական կոնստրուկցիաներ»): Բադալյանի ճարտարագիտական նախագծերով կառուցվել են Ռուսթավիի մետալուրգիական, ազոտային հանքային պարարտանյութերի, արհեստական մանրաթելի, Զեստաֆոնի ֆեռոմիահալվածքի գործարանների մասնաշենքերը, տիտանի արտադրության գործարանը՝ Նովոտուլյան մետալուրգիական կոմբինատում (1956):
1960-1962 թվականներին Բադալյանի նախաձեռնությամբ և նախագծերով Հայաստանում առաջին անգամ կառուցվել են հավաքովի միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով բազմահարկ արտադրական շենքեր՝ Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի (1961) և Երևանի գործիքաշինական (1962) գործարանները, 1968 թվականից՝ տարածական հավաքովի միաձույլ շրջանակավոր հիմնակմախքով շուրջ 500 5-18-հարկանի բնակելի տներ Երևանում, 1988 թվականի երկրաշարժից հետո՝ 9 բալլ ուժգնության երկրաշարժակայուն 14-հարկանի կետային հիմնակմախքով բնակելիներ՝ Երևանի 16-րդ թաղամասում և կենտրոնում: 1970-ական թվականներից «բադալյանական» բազմահարկեր կառուցվել են Բելցիում (Մոլդովա), Կիսլովոդսկում, Նազիկում, Վլադիկավկազում, Տաշքենդում, Եսենտուկիում և այլուր:
Մահ
Ռուբեն Բադալյանը մահացել է 2005 թվականի նոյեմբերի 2-ին Երևանում:
Պարգևներ
- Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի (1966, համահեղինակ) համար՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ (1970):
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր (1967, 1969):
- ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1972) և ոսկե (1977) մեդալներ:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 189-190:
- ↑ «Члены союза»։ uaa.am։ Վերցված է 2019-06-05