Romen Boroyan

Pharmacologist
The basics

Quick Facts

IntroPharmacologist
PlacesRussia Armenia
wasPharmacologist
Work fieldHealthcare
Gender
Male
Birth21 June 1938, Yerevan, Armenia
Death12 May 2008Yerevan, Armenia (aged 69 years)
Star signCancer
The details

Biography

Ռոմեն Ղուկասի Բորոյան (հունիսի 21, 1938(1938-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 12, 2008(2008-05-12), Երևան, Հայաստան), հայ դեղաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1985):

Կենսագրություն

Ռոմեն Բորոյանը ծնվել է 1938 թվականի հունիսի 21-ին, Երևանում, այլ տվյալներով՝ Ալագյազ գյուղում: 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1964 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտում, 1985 թվականից՝ կլինիկական դեղաբանության, դեղագիտության և բուսաբանության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1993-1997 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղաբանության կոմիտեի նախագահ, 1997 թվականից՝ գլխավոր կլինիկական դեղաբան:

Աշխատանքները վերաբերում են արյան ճնշումն իջեցնող դեղերի կլինիկական դեղաբանությանը, դեղերի պարադոքսային ազդեցություններին, բուսական ծագման դեղերի դեղաբանական հատկություններին: Հեղինակ է դեղաբանության բուհական ձեռնարկների:

Պարգևներ

  • Հարավսլավիայի դեղաբանների կոնգրեսի ոսկե մեդալ (ք. Իգալո, 1996):

Երկեր

  • Դեղամիջոցների հոմանիշների տեղեկատու /Справочник синонимов лекарственных средств /The reference book of the drugs synonyms: (Հավելված՝ Զուգորդված դեղամիջոցների պատրաստի դեղաձևեր), Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, Ա. հ, 1991:
  • Դեղաբանություն: Բժշկական ինստիտուտի ուսանողների համար, Գաբրիելյան Էմիլ Սամսոնի, Հակոբյան Վիլեն Պարույրի, Ամրոյան Էլմիրա Արտաշեսի, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Բեկյան Ռուբեն Ստեփանի, Երևան, Լիգանդ, 1992:
  • Կլինիկական ֆարմակոլոգիա: Դասագիրք, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, Հայկական բաց համալսարան, 1994:
  • Դեղերի և պատրաստուկների համառոտ տեղեկատու: Միջին բուժաշխատողների և բժշկական ուսումնարանների սովորողների համար, Կարապետյան Լ. Ա. դոցենտ, Բորոյան Ռոմեն Ղուկասի, «Հարություն» գիտակրթական ասոցիացիա, Երևան, Ա. հ., 2000:
  • Կլինիկական դեղաբանություն: Դասագիրք, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, «Զանգակ -97», 2005:
  • Կլինիկական դեղաբանության դասագիրք: Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, «Զանգակ-97», 2008:
  • Простагландины: взгляд на будущее" (1983).
  • "Простагландин и сердце" (1986).
  • "Клиническая фармакология" (1 и 2 книги) (1990,1992).

Գրականություն

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ереван, 1998, 276 с.

Ծանոթագրություններ

  1. Romen Ghukas Boroyan
  2. «Romen Ghukas Boroyan»։ geni_family_tree (հայերեն)։ Վերցված է 2019-06-15  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 235:
  4. Գաբրիելյան Էմիլ Սամսոնի, Հակոբյան Վիլեն Պարույրի, Ամրոյան Էլմիրա Արտաշեսի, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Բեկյան Ռուբեն Ստեփանի, eds. (1992)։ Դեղաբանություն: Բժշկ. ին-տի ուս. համար։ Երևան: Լիգանդ։ ISBN 9785807905680 
  5. Բորոյան Ռոմեն Ղուկասի (2005)։ Կլինիկական դեղաբանություն: Դասագիրք։ Երևան: Զանգակ -97։ ISBN 9789993029953 
  6. Բորոյան Ռոմեն Ղուկասի (2008)։ Կլինիկական դեղաբանության դասագիրք։ Երևան: Զանգակ-97 
The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.