Robert Manukyan

Հայ նկարիչ
The basics

Quick Facts

IntroՀայ նկարիչ
isPainter
Work fieldArts
Gender
Male
Birth11 September 1929, Yerevan
Age95 years
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռոբերտ Մանուկյան (այլ կիրառումներ)

Ռոբերտ Խաչատուրի Մանուկյան (1929, սեպտեմբերի 11, Երևան), հայ նկարիչ։

Կենսագրություն

Ռոբերտ Մանուկյանը ծնվել է 1929 թվականին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում։

Գործերից են՝ «Ապագա ձկնորսները» (1959), «Նախօրեին» (1970), «Նավզիկե» (2002), «Մեսրոպ Մաշտոց» (2004. բոլորը՝ կոմպոզիցիա), «Իսկրա» (եռապատկեր, 1971), «Հայկական պար» (թերթեր, երկուսն էլ՝ գրաֆիկա), 1988 թվականի երկրաշարժին նվիրված եռապատկեր (1990, լիտոգրաֆիա) և այլն։ Հեղինակ է նաև գրքերի ձևավորումների։

Մանուկյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Բաղդադի, Մոսկվայի և Կաունասի Ազգային թանգարաններում, Խարկովի, Ռիգայի, Սանկտ-Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոս-Անջելեսի և այլ քաղաքների անհատական հավաքածուներում։

Անհատական ցուցահանդեսներ

  • Երևան, 1953,
  • Յուրմալա, 1980
  • Մոսկվա, 1970

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.