Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Ռաֆայել Գեղամի Աթոյան (անգլ.՝ Rafael Atoyan, 31 հունվարի 1931, Լենինական, Հայաստան - 2014, հուլիսի 3, Ֆրեզնո, ԱՄՆ), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1982)։
Կենսագրություն
Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին Լենինականում: 1944-1946 թթ. սովորել է Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1948-1953 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1954-1959 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1960 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
Նկարահանվել է Մենավոր ընկուզենի (Օհան, 1986, Հայֆիլմ) և «Կարոտ» (Առաքել, 1990, Հայֆիլմ) կինոնկարներում։ 1994 թվականից մինչև մահ ապրել է ԱՄՆ-ում։
Ստեղծագործական ուղի
Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, որմնանկարների։ Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարներում պատկերված բնության ֆոնի հիմքը Շիրակի լեռնաշխարհն է։ Ռաֆայել Աթոյանն առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու մտածողությամբ։ Եվ այդ առանձնահատկությունը նրա յուրօրինակ սերն է իր հայրենի բնօրրանի, քաղաքի, յուրօրինակ վերաբերմունքն իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որը լիարժեքորեն արտահայտվել է նրա ստեղծագործություններում։
- «Աղջիկները բակում», 1957
- «Խնոցի», 1960
- «Ձիակառք ճերմակ ձիերով», 1978
- «Մեր բակը», 1978
- «Կինը և ծառը», 1978
- «Արևոտ առավոտ. Լենինական»,1979
- «Գառնիում», 1980
- «Խնոցի», 1980
- «Կեսօր. Ախուրյան»
- «Սևան. Երեկո», 1981
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում։
- Բելգրադ, 1974
- Երևան, 1976, 1983, 1986
- Վիեննա, 1984
- Զալցբուրգ, 1984
- Ավինյոն, 1986
- Երևան, 2011
Մեջբերումներ Ռաֆայել Աթոյանից
Որքան ինձ հիշում եմ՝ հատկապես մանկությունս, ամեն ինչ առնչվում է ինձ շրջապատող բնության հետ, այն տան ու գյուղի հետ, որտեղ ապրել եմ։ Տղամարդիկ, կանայք, ծերունիներն ու երեխաները, կենդանիները, ծառերը՝ բոլորը նույն օդն են շնչում և միավորված են տիեզերական անքակտելի շղթայով։ Եվ այդ շղթայում հակասություններ, վախեր չկան, այն կայուն է, հավերժական։ Այսպիսին է իմ աշխարհայացքը, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախ կյանքն անտանելի է դառնում, ինչպես պատերազմի տարիներին էր։ Այդ է պատճառը, որ ողջ իմ ստեղծագործական կյանքում աշխատել եմ մարդու և բնության միջև գոյություն ունեցող ներդաշնակությունը կտավին փոխանցել: |
Պարգևներ
- 1982 թ. - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
- 1989 թ. - պարգևատրվել է ԽՍՀՄ Արհմիության խորհրդի մրցանակով գրականության, արվեստի և լրագրության ոլորտում՝ «Իմ մանկության աշխարհը» նկարաշարի համար
- 1994 թ. - Ֆրեզնոյում պարգևատրվել է «Լավագույն աշխատանք» պատվոգրով
- 2011 թ. - ծննդյան 80-ամյակի առթիվ, ինչպես նաև մշակութային մեծ ավանդի համար պարգևատրվեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով
Ծանոթագրություններ
- ↑ ՈՎ ՈՎ Է. ՀԱՅԵՐ (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով). – Երևան. ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան. 2005 թ. - հատոր առաջին. - (հանրագիտարան). - ISBN 5-89700-026-3
- ↑ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջ. Ռաֆաել Աթոյանի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում (2011 թ.)
Արտաքին աղբյուրներ
- Ռաֆայել Աթոյան
- «Կարոտ» ֆիլմի Առաքելը՝ նույն ինքը Ռաֆայել Աթոյան (լուսանկարներ)
- Ռաֆայել Աթոյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր |