Qajik Harutyunyan

Artsakh actor
The basics

Quick Facts

IntroArtsakh actor
PlacesArtsakh
isActor
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Male
Birth1948, Kolatağ, Azerbaijan
Age77 years
The details

Biography

Քաջիկ Արսենի Հարությունյան (1948, Քոլատակ, Մարտակերտի շրջան, Արցախ), խորհրդային հայ դերասան, ռեժիսոր։ ԼՂՀ ժողովրդական արտիստ (2004):

Կենսագրություն

Ծնվել է 1948 թվականի մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում, ուսուցչի ընտանիքում: Վեց տարեկանից հաճախել է տեղի 7-ամյա դպրոցի առաջին դասարանը: 5-րդ դասարանից տեղափոխվել է Շուշի քաղաք և սովորել թիվ 2 գիշերօթիկ դպրոցում: 1962 թվականից ավարտել է 8-րդ դասարանը և ընդունվել Ստեփանակերտի գյուղտնտեսական տեխնիկումի մեխանիզացիայի բաժինը:

1964 թվականին աշխատանքի է անցել Մաքսիմ Գորկու (այժմ Վահրամ Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես սկսնակ դերասան և միևնույն ժամանակ երկու տարի սովորել է երեկոյան դպրոցում:

1968 թվականին զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը և 1970 թվականին զորացրվելուց հետո կրկին վերադարձել Ստեփանակերտի պետական թատրոն:

1971 թվականին ընդունվել և 1973 թվականին ավարտել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան արվեստի համալսարանի թատերական բաժինը:

1982 թվականին արժանացել է Վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

1985 թվականին ԽՍՀՄ կուլտուրայի նախարարության կողմից արժանացել է «Հանդիսատեսին կուլտուրական բարձր սպասարկման համար» մեդալի:

1988 թվականին Արցախյան շարժման նախաշեմին ստեղծել է պոեզիայի թատրոն՝ ժողովրդական դերասան Զինվոր Գևորգյանի և վաստակավոր դերասան Սամվել Բաղինյանի հետ, և շրջել Ղարաբաղի և Հայաստանի մեծ ու փոքր գրեթե բոլոր գյուղերով ու քաղաքներով, դրանով նպաստել երիտասարդների հայրենասիրական ոգու բարձրացմանը:

20 տարուց ավելի աշխատանքին զուգահեռ դասավանդում է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որտեղ ղեկավարել է թատերական և ասմունքի խմբերը:

2014 թվականին լրացավ նրա 50-ամյա ստեղծագործական գործունեությունը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնում:

Մինչ օրս աշխատում է Ստեփանակերտի պետական թատրոնում՝ որպես առաջնակարգ դերասան:

Կարիերա

Թատրոնում խաղացել է 150 դեր, որից 100 եղել են կենտրոնական կամ գլխավոր: Ինքնագործ թատերական խմբերում բեմադրել է 50-ից ավելի պիեսներ, որից՝ 5՝ պետական թատրոնում:

Դերերը թատրոնում

ՆերկայացումԴեր
ՆամուսՍեյրան
Էլի մեկ զոհՄիքայել
ՔաղքենիներՇիշկին
Եկամտաբեր պաշտոնԲելագուբով
ԱնահիտՎաչագան
ՎարազդատՄուրիկ
Առլեկինը` արքաԱռլեկին
ԳիքորՀամբո
40 օր համբառնալուց առաջԱղաբաբ Սանոյան
ՓակուղիՕսվալդ Կոգեր
Կողոպուտ կեսգիշերինՄիլան
Չար ոգիՈսկան
Ալվան ծաղիկՃիվաչ
Զգուշացեք, նա դեռ կաՆազար

Ֆիլմագրություն

ՖիլմՌեժիսոր
Կյանք ու կռիվՄհեր Մկրտչյան
ԹևանիկՋիվան Ավետիսյան
Անավարտ մանկությունՋիվան Ավետիսյան
ՃակատագիրԳոռ Վարդանյան

Ռեժիսոր

Բեմադրել է «Աղջիկը փեսացու է փնտրում», «Զգուշացեք, դա դեռ կա», «Լույս քեզ տեսնողին» պիեսները:

Պարգևներ

  • 2003 թվականին Արցախում մշակույթի զարգացման համար արժանացել է Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:
  • 2004 թվականին ԼՂՀ կառավարությունը բարձր գնահատելով նրա ծառայություններն արվեստի բնագավառում՝ արժանացել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:
  • 2006 թվականին ճանաչվել է տարվա լավագույն դերասան՝ Հ. Թումանյանի «Գիքորը» պիեսում Համբոյի դերակատարման համար:
  • 2007 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ասմունքող:
  • 2008 թվականին ԼՂՀ կառավարությունը բարձր մակարդակով նշել է նրա 60-ամյա հոբելյանը, և նա արժանացել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալի:
  • 2012 թվականին Հայաստանի թատերական գործիչների կողմից արժանացել է Ոսկե մեդալի:
  • 2013 թվականին մատաղ սերնդի դաստիարակության գործում կատարած ծառայության համար պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի մեդալով:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 05 Apr 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.