Պյոտր Ալեքսեևիչ Ալեքսեև (1849-1891), ռուս առաջին բանվոր-հեղափոխականը։ Հեղափոխական գործունեության համար 1875 թվականի ապրիլին ձերբակալվել է, իսկ, 1877 թվականին՝ «50-ի դատավարությամբ» դատապարտվել 10 տարվա տաժանակիր աշխատանքի Յակուտիայում։ Դատարանում արտասանած՝ «Կբարձրանա միլիոնավոր բանվոր մարդկանց մկանուտ ձեռքը, և զինվորների սվիններով պաշտպանված դեսպոտիզմի լուծը հողմացրիվ կլինի» վերջին խոսքը Վլադիմիր Իլյիչ Լենինն անվանել է «... ռուս բանվոր-հեղափոխականների մեծ մարգարեությունը»։ Ալեքսեևը Յակուտիայից վերադառնալիս՝ ճանապարհին սպանվել է ավազակի ձեռքով։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |