Pazouni of Tarsus
Armenian Prince of Tarsus
Intro | Armenian Prince of Tarsus | ||||
Places | Armenia | ||||
is | Prince | ||||
Gender |
| ||||
Family |
|
Բազունի Գանձակեցի (ծննդյան և մահվան թթ. անհայտ - 11-րդ դար), Կիլիկիայի իշխան, ըստ Կիրիլ Թումանովի Կամսարականների նախարարական տնից, Հեթումյանների իշխանական տնից, Հեթում Ա Գանձակեցու որդին։ Բազունու եղբայրներն էին՝ իշխաններ Օշին Ա Գանձակեցին և Հալկամ Գանձակեցին։
Բազունիի եղբայրը՝ Օշին Ա-ն, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1071 թվականին իր ազգատոհմով, իր եղբայր Հալկամի և ուրիշ իշխանների հետ Կիլիկիա է տեղափոխվում Գանձակից։ 1073 թ.-ին Կիլիկիայում իշխող Ապլղարիբ Արծրունին Օշինին ամուսնացնում է իր դստեր հետ և Լամբրոն բերդն ու շրջակա տարածքները պարգևում Օշին իշխանին։ 1098 թվականին Կոստանդին Ա-ի և եղբոր՝ Օշին Ա-ի հետ օգնել է առաջին խաչակիրներին։