Partev Margaryan

Armenian doctor, obstetrician-gynecologist
The basics

Quick Facts

IntroArmenian doctor, obstetrician-gynecologist
PlacesRussia
wasObstetrician Gynaecologist Physician Lecturer Doctor
Work fieldAcademia Healthcare
Gender
Male
Birth20 September 1898, Arazap, Armavir Region, Armenia
Death16 March 1980Yerevan, Armenia (aged 81 years)
Star signVirgo
Politics:Communist Party Of The Soviet Union
Family
Children:Levon Margaryan
Education
Yerevan State UniversityYerevan, Armenia(—1927)
Employers
Yerevan State Medical UniversityYerevan, Armenia(1929—)
Margaryan centerYerevan, Armenia
Awards
Deserved scientist of ArmSSR1960
Order of Lenin 
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)

Պարթև Համբարձումի Մարգարյան (սեպտեմբերի 20, 1898(1898-09-20), Էվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1980(1980-03-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Կենսագրություն

1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1929-1950 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ապա՝ դոցենտ։ 1937 թվականին Երևանում կազմակերպել է և ղեկավարել (մինչև 1950 թվականը) քաղաքային ծննդատունը, միաժամանակ եղել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի դեկան (1939-1943 թթ.), ՀԽՍՀ առժողկոմի առաջին տեղակալ (1943-1945 թթ.)։

1949-1973 թվականներին մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ-ի տնօրեն (1973 թվականից՝ գիտական խորհրդատու), միաժամանակ՝ 1954 թվականից բժշկական ինստիտուտի սանհիգիենային, մանկաբուժության (1954-1963 թթ.) և բժիշկների կատարելագործման (1958-1962 թթ.) ֆակուլտետների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ։

1981 թվականին Մարգարյանի անունով է կոչվել Երևանի թիվ 3 կլինիկական ծննդատունը։

Աշխատություններ

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ

Մարգարյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հղիության և մալարիայի, սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների, մեռածածնության, մայրական և մանկական մահացության, Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության ու բնակչության մանկաբարձագինեկոլոգիական օգնության կազմակերպման հարցերին։

Հեղինակ է «Մանկաբարձություն» (1960) և «Գինեկոլոգիայի դասագիրք» (1966) ձեռնարկների։

Եղել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության վարչության նախագահ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի նախագահ, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ առողջապահության նախարարության ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի անդամ։

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ

  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article on 16 Apr 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.