Pakrad Tavakalian

The basics

Quick Facts

wasSoldier Cleric
Work fieldMilitary Religion
Gender
Male
Religion:Armenian apostolic church
Birth1850
Death1902 (aged 52 years)
Positions Held
vardapet
The details

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավաքալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բագրատ (Գևորգ) վարդապետ Թավաքալյան (1850, Դերբենդ - 1902, Բաքու), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման առաջին կազմակերպիչներից։

ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Թիֆլիսի ուսուցչական սեմինարիայում, Պետերբուրգի զինվորական դպրոցում։ Թիֆլիսում մտերմացել է Գ. Արծրունու, Րաֆֆու հետ։ 1880-ական թթ. սկզբից սկսել է ազատագրական, հեղափոխական գործունեություն (Վասպուրական, Տարոն, Իգդիր)։ Գործակցել է և աջակցել հայ նշանավոր հայդուկներ Հունոյին, Սևքարեցի Սաքոյին, Նիկոլ Դումանին։ Ենթարկվել է հետապնդումների։ 1889 թ. Ալաշկերտի Սբ. Հովհաննես վանքում ձեռնադրվել է վարդապետ և շարունակել հեղափոխական գործունեությունը։ Թավաքալյանի շնորհիվ պարսկա-թուրքական սահմանի Դերիկի Սբ. Աստվածածին ավերված վանքը (որի վանահայրն էր դարձել) վերածվել է հայդուկային շարժման կարևոր հենակետի Արևմտյան Հայաստան անցնելու և ազատագրական գործունեություն ծավալելու համար։ 1898 թ-ից Թավաքալյանը հոգևոր ծառայությունը շարունակել է Ալեքսանդրապոլում և Գանձակում։

Գրականություն

  • Վրացյան Ս., Բագրատ վրդ. Թավաքալյանի նամակները, «Հայրենիք», Բոստոն, 1933, հ. 12, N 1, էջ 103-110, հ. 12, N2, էջ 98-112, 1934, հ. 12, N 3, էջ 84-95։
Հայ ֆիդայիներ
Հայ ֆիդայիներ
Հայ ֆիդայիներ
Հայ ֆիդայիներ
The contents of this page are sourced from Wikipedia article on 06 Apr 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.