Biography
Also Viewed
Quick Facts
is | Writer Scribe Illuminator | |
Work field | Arts Creativity Literature | |
Gender |
|
Biography
Ծերուն Ծաղկող (XIV—XV դարեր), հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։
Կենսագրություն
Ծերուն Ծաղկողն ապրել և ստեղծագործել է XIV դարի 2-րդ կեսին և XV դարի սկզբին՝ Ոստան գյուղաքաղաքում։ Հոր անունը Ստեփանոս էր, մորը՝ Էլխաթուն։
Նկարչի կինը՝ Արղունը, օգնել է կոկելու ձեռագրերի թերթերը։ Ծերուն Ծաղկողի անվան հետ է կապվում Վասպուրականի մանրանկարչության ճյուղավորումներից մեկը՝ Ծերունյան դպրոցը։ Նրա մանրանկարներում առավել հատկանշականը հորինվածքների կառուցման, այսպես կոչված՝ իզոկեֆալային եղանակի (դեմքերի տեղադրումը միևնույն մակարդակի վրա) կիրառումն է և, հատկապես, կոնկրետացման ձգտումը, որ գալիս է ժողովրդական արվեստի պատկերացումներից ու առանձնահատկություններից։ Ծերուն Ծաղկողի աշխատանքներին բնորոշ են հստակ ու ավարտուն գծանկարը, պայծառ ու մաքուր գույները։
Ձեռագրեր
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Ծերուն Ծաղկողի ընդօրինակած և պատկերազարդած հինգ ձեռագրեր՝
- Մատյան ողբերգության, 1390 թ., ձեռ. № 4938,
- Ավետարան, 1391 թ., ձեռ. № 8772,
- Մատյան ողբերգության, 1391 թ., ձեռ. № 1874,
- Ճառընտիր, 1401 թ., ձեռ. № 4670,
- Ավետարան, 1412 թ., ձեռ. № 4157
Նրա պատկերազարդած մեկ ձեռագիր (Ավետարան, 1395 թ.) գտնվում է Պետերբուրգում (Էրմիտաժ, vp 10.10)։
Նրա ձեռագրերից մի քանիսում կարելի է հանդիպել նրա ինքնադիմանկարներին, պատվիրատուների դիմանկարներին։ Հատուկ նշանակություն են ստանում Ծերունի կողմից կերտած հայ միջնադարյան բանաստեղծության փայլուն ներկայացուցիչ Գրիգոր Նարեկացու երկու դիմանկարները։