Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Bulgarian writer | ||
Places | Bulgaria | ||
was | Writer | ||
Work field | Literature | ||
Gender |
| ||
Birth | 20 November 1904 | ||
Death | 2 April 1977Sofia, Sofia Capital Municipality, Sofia City Province, Bulgaria (aged 72 years) | ||
Family |
|
Biography
Օռլին Վասիլև (բուլղար․՝ Орлин Василев, նոյեմբերի 20, 1904, Q1079580? - ապրիլի 2, 1977, Սոֆիա) բուլղարացի գրող: Բուլղարիայի կոմունիստական կուսակցության գործիչ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։ Եղել է Բուլղարիայի ազգային գրադարանի տնօրեն։
Կենսագրություն
Օռլին Վասիլևը ծնվել է 1904 թվականին ուսուցչի ընտանիքում։ Հայրը եղել է բուլղարերենի ուսուցիչ և Բյալա Սլատինայի գիմնազիայի տնօրեն։ Գիմնազիայում սովորելու տարիներին Օռլին Վասիլևը դարձել է կոմունիստական խմբակի անդամ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 1923 թվականի սեպտեմբերյան ապստամբությանը։ 1924 թվականին անցնում է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության շարքերը և ֆաշիստական կառավարության կողմից ենթարկվում ճնշումների։ 1933-1934 թվականներին խմբագրել է «Աշխարհ» թերթը, որն արգելվել է թագավորական գրաքննության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օռլին Վասիլևը եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության ընդհատակյա օրգան «Պատրիոտ»-ի խմբագիրներից մեկը։ Աշխատել է նաև մի շարք առաջադիմական թերթերում։ 1944 թվականի սեպտեմբերյան հեղաշրջման օրերին եղել է նրա եռանդուն կազմակերպիչներից մեկը:
Գրական գործունեություն
Գրական գործունեությունը սկսել է1927 թվականից։
Պատմվածքներ
- «Հասարակ հոգիներ», 1930
- «Դառը հաց», 1937
- «Կյանք և եղելություն», 1944
- «Նապաստակի ձագը»
Վեպեր
- «Հաստատում», 1932
- «Բոցեղեն օղակ», 1936
- «Ատամ ընդ ատաման», 1944
Դրամաներ
- «Տագնապ», 1948
- «Սեր», 1952
- «Երջանկություն»
Ընտանիք
Ամուսնացել է Կունկայի հետ։ Ունեցել են երկու երեխա՝ Օռլինը և Մարիան։ Որդին՝ Օռլին Օռլինովը, եղել է գրող, սցենարիստ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Информация за Орлин Василев в сайта на БНР
- Орлин Василев (անգլ.) Internet Movie Database կայքում