Olga Tumanjan

Հովհաննես Թումանյանի կինը
The basics

Quick Facts

IntroՀովհաննես Թումանյանի կինը
A.K.A.Olga Mackaljan
A.K.A.Olga Mackaljan
PlacesGeorgia Armenia
Gender
Female
Birth22 December 1871, Tbilisi, Georgia
Death1971Yerevan, Armenia (aged 99 years)
Star signCapricorn
Family
Spouse:Hovhannes Tumanyan
Children:Moushegh Toumanyan Ashkhen Tumanyan Artavazd Tumanyan Nvard Tumanyan Tamar Tumanyan Hamlik Tumanyan Seda Tumanyan
The details

Biography

Օլգա Բադալի Թումանյան (Մարիամ Մաճկալյան) (դեկտեմբերի 22, 1871(1871-12-22), Թիֆլիս - 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ, Հովհաննես Թումանյանի կինը։


Կենսագրություն

Օլգա Մաճկալյանը ծնվել է 1871 թվականին Թիֆիլիսի Խարխուփ թաղամասում՝ տատի տանը։ Սովորել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում։ Հայրը մշտապես ապրում էր Աղստաֆայում, այդ պատճառով էլ ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի հորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, որը կորցրել էր կնոջը և, որպես քահանա իրավունք չուներ երկրորդ անգամ ամուսնանար։ Նա կյանքը կապել է Օլգայի մոր՝ Շուշանիկ Մաճկալյանի հետ և որդեգրել նրա միակ դստերը։ Նրանց ընտանիքի նկատմամբ տեր Հովհաննեսի մտերմությունը շարունակվել է նաև Օլգայի և Թումանյանի ամուսնությունից հետո։

Ամուսնություն

Լինելով կոնսիստորի գրագիր, Հովհաննեսը հաճախ էր թղթեր տանում Հովհաննես քահանա Մարտիրոսյանենց տուն։ Հետագայում Օլգան իմանում է, որ մայրը, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, (որը նույնպես կոնսիստորի անդամ էր) առանց իր իմանալու որոշել են նշանել և ամուսնացնել Թումանյանի հետ, որից հետո Թումանյանին ձեռնադրեն քահանա: Նշանվելուց հետո Թումանյանը համարյա ամեն օր լինում էր նրանց տանը, ճաշում էր, մնում էր մինչև ուշ երեկո:

Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի: Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս:


1888 թվականի դեկտեմբերի 1-ին տասնիննամյա Թումանյանն ամուսնանացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։

Հասարակական գործունեություն

Օլգա Թումանյանը մշտապես հոգատար է եղել Թումանյանի նկատմամբ, աջակցել նրան հնարավորին դեպքերում։ Հաշվի առնելով նրա հոգատարությունը Թումանյանի նկատմամբ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումայնանին անվանել է Օլգայի 11-րդ զավակ։ Օլգա Թումանյանն իր տանը ամիսներով հյուրնկալել է հայ մտավորականության ներկայացուցիչների, իր տանը պահել և խնամել է նաև Ալեքսանդրապոլի որբանոցից ամուսնու բերած որբերին։

Ամուսնու և հինգ երեխաների մահվանից հետո Օլգա Թումանյանին հաջողում է Թումանյանների թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասն ու բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը Երևան տեղափոխել և դուստրերի հետ ստեղծել Թումանյանի թանգարանը: Այդ գործընթացներին նրան աջակցել է Անաստաս Միկոյանը։ Օլգա Թումանյանը 1969 թվականին ներկա է եղել Հովհաննես Թումանյանի 100-ամյակի տոնակատարությանը։

Օլգա Թումանյանը մահացել է 100 տարեկանում՝ 1971 թվականին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Օլգա Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Օլգա Թումանյանը» գիրքը

Ընտանիք

  • Հայրը՝ Բադալ Մաճկալյան
  • Մայրը՝ Շուշանիկ Մաճկալյան
  • Ամուսինը՝ Հովհաննես Թումանյան
  • Որդիները՝ Մուշեղ Թումանյան, Արտավազդ Թումանյան, Համլիկ Թումանյան, Արեգ Թումանյան
  • Դուստրերը՝ Աշխեն Թումանյան, Նվարդ Թումանյան, Թամար Թումանյան, Անուշ Թումանյան, Արփենիկ Թումանյան, Սեդա Թումանյան

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 05 Oct 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.