Nupar Akishyan

հայ արձակագիր
The basics

Quick Facts

Introհայ արձակագիր
wasWriter Journalist Prosaist Opinion journalist
Work fieldJournalism Literature
Gender
Male
Religion:Christianity
Birth15 April 1934, Cilicia
Death19 January 1994Fresno (aged 59 years)
ResidenceUnited States of America
The details

Biography

Նուպար Ակիշյան (1934, ապրիլի 15, գյուղ Գըրըգխան, Կիլիկիա - 1994, հունվարի 19, Ֆրեզնո), սփյուռքահայ գրող, արձակագիր, հրապարակախոս։

Կենսագրություն

Նուպար Ակիշյանը ծնվել է Կիլիկիայի Գըրըգխան գյուղում։ Սովորել է Հալեպի Մեսրոպյան նախակրթարանում և Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1957 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1960 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, 1965 թվականին՝ Բոստոնի համալսարանը։ Մասնագիտացել է բնագիտության բնագավառում։

1978 թվականից աշխատակցել է «Պայքար», «Զարթոնք», «Արև», «Նոր օր» պարբերականներին։ Ստեղծագործությունները նվիրված են սփյուռքահայ կյանքին, հայապահպանությանը։ Հանդես է եկել նաև Շահան Շահե կեղծանունով։

Ստեղծագործություններ

Լույս են տեսել

  • «Հոսանքն ի վար» (1976 թ.)
  • «Անարգուած մարդիկ» (1978 թ.)
  • «Օտար անցորդը» (1986 թ.) պատմվածքների ժողովածուները
  • «Գաղթականները» (1983 թ.) վեպը

Հեղինակ է նաև «Շահան Շահնուր» (1982 թ.), «Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան» (1984 թ.) մենագրությունների։

Մրցանակներ

  • ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի մրցանակ, 1983 թ.
  • «Վարդգես և Ռիտա Պալյան» մրցանակ, 1987 թ.

Երկեր

  • Հոսանքն ի վար (պատմվածքների ժողովածու), 1976 թ.
  • Անարգուած մարդիկ (պատմվածքների ժողովածու), 1978 թ.
  • Շահան Շահնուր (մենագրություն), 1982 թ.
  • Գաղթականները (վեպ), 1983 թ.
  • Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան (մենագրություն), 1984 թ.
  • Օտար անցորդը (պատմվածքների ժողովածու), 1986 թ.
  • Մարդը հողին վրա, Ե., 1987 թ.
  • Հողի և հացի մարդիկ (վեպ), Լոս Անջելես, 1990 թ.
  • Երբ դաշտերը կը մեռնին (պատմվածքներ), Լոս Անջելես, 1998 թ.

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Նուպար Ակիշեան (1934 - 1994)
The contents of this page are sourced from Wikipedia article on 08 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.